
Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինավարժանքներում գործի կդրվի Ronald Reagan ավիակիրը

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ինքնապաշտպանության Ծովային ուժերի շտաբը:
Եռակողմ վարժանքներն անցկացվում են, ինչպես նշվում է, փոխգործակցության ամրապնդման եւ «ազատ եւ բաց Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակագի իրականացման համար: Բացի ամերիկյան ավիակրից վարժանքներին կմասնակցեն ճապոնական Asahi Էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ ամերիկյան USS Chancellorsville հրթիռային հածանավը, USS Barry եւ USS Benfold Էսկադրային ականակիրները, ամերիկյան սուզանավ: Զորավարժությունների ընթացքում պլանավորվում է սուզանավերի հակազդման մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: