Դատավորը նաև ձեռնարկատեր. Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ սա տեխնիկական խնդիր է, ոչ թե օրենքի խախտում
ԱԺ-ում Սեդա Սաֆարյանի հարցն է քննարկվում, որի ընթացքում Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվում է Ռոբերտ Քոչարյանի առողջությամբ
Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, ինչը օրենքի խախտում է
Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս:
Գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։
Առաջարկում եմ ուղղակի չգուժել պատերազմի մասին, մի պահ մտածեք, որ ձեր գրածները կարդում են նաև սահմանին զինվոր ունեցող ծնողները:
Իսրայելի պետական Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին սահմանազատման ծրագրի իրականացման մասին օրենքին երկրորդ և երրորդ (վերջնական) ընթերցմամբ կողմ Է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 18-ը։
Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանություններն ակտիվորեն շրջանառում են «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» թեզը: Թեև ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարն այցելում է ՀՀ և սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, Հայաստանը հրաժարվում է թե՛ ՀԱՊԿ զորավարժություններից, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, ՀՀ իշխանությունները Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամային հարաբերությունների ողջ պատասխանատվությունը գցում են ՀԱՊԿ-ի վրա՝ հող նախապատրաստելով այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու համար:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի ինտենսիվ հոգեբանական ու տեղեկատվական պայքար է վարում հայ հանրության դեմ, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեպքում: Ադրբեջանից եկող մամուլի պաշտոնական հաղորդագրություններ, նյութեր, հոդվածներ, տելեգրամյան հրապարակումներ՝ բոլորը պատերազմական սպառնալիք պարունակող:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին:
Իրանագետ Վարդան Ոսկայնաը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող, իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։
Համատարած թալանի դրսևորումները
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն անհնար է ներկայացնել դասական տրամաբանությամբ, քանի որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դասական վիճակում չեն, սակայն դա չի խանգարում ընդդիմությանը, որ բարձրաձայնի այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը։
Այս ամսվա սկզբին մի քանի թերթեր տեղեկացրեցին, որ Թուրքիայի դեմ մեծածավալ բողոք է ներկայացվել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ): Իրավական հարցերով եվրոպացի իրավաբանների խումբը հավաքել է հսկայական գործ, որը ներառում է «վկաների ցուցմունքները, որոնք մանրամասնում են խոշտանգման, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական բանտարկության մասին»՝ իրականացված Թուրքիայի կառավարության կողմից իր 200 հազար հակառակորդների նկատմամբ:
Ստորագրության արարողությունը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով:
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Այս մասին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հերթական անգամ բարձր ամբիոնից բարձրաձայն ասվում է, որ հնարավորություն է եղել՝ փրկելու մի քանի հազար զինվորի կյանք, և մենք դա չենք արել, իսկ մենք լսում ենք ու ցույց ենք տալիս, թե ոչինչ չի՞ եղել։
Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, բավարարել է դատական դեպարտամենտի հայցը՝ տուգանքի չափ սահմանելով 200.000 ՀՀ դրամի չափով։ Դատական ակտը կայացվել է 2022թ նոյեմբերին և չի բողոքարկվել՝ ստանալով օրինական ուժ։
2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցելելը հնարավոր է:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:
Մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկրորդ անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի կարկառուն թիմակից Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ՀՀ ԱԺ Քննիչ հանձնաժողով, և մի քանի ժամ մասնակցել փակ հանդիպման: Այս նիստում քննարկված հարցերի շրջանակը, ըստ էության, հայտնի չէ: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը թույլատրելիության սահմանում չի հայտնել շոշափված թեմաները, ինչպես դա արեց Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ առաջին հանդիպումից հետո:
Պենտագոնը նախատեսում է սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային արդեն այս աշնանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է դաշինքի անդամ դառնալ մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա հայտարարությանը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար բարոնուհի Գոլդին պաշտոնապես հայտարարել է, ի պատասխան իր գործընկեր Լորդ Հիլթոնի խորհրդարանական հարցման, որ Լոնդոնը Ուկրաինային է փոխանցում նոսրացված ուրան պարունակող արկեր, գրում է BBC-ն: