Կառավարության նիստից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ խոսեց Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի, Սյունիքով անցնող ճանապարհի, այդ համատեքստում՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձելիության սկզբունքների մասին։
Ո՞վ է իրականացնելու հսկողությունը, ադրբեջանցիներն ու հայերը չե՞ն հանդիպելու․ հարց՝ ՏԿԵ նախարարին
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Ռիսկերը հաշվարկվել են․ սկզբունքների պահպանումը կարմիր գիծ է լինելու բոլոր հետագա որոշումների համար․ Խուդաթյան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ։ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Մենք չենք պարտվել․ անելու ենք առավելագույնը՝ պաշտապնելու ՀՀ շահերը, առաջարկում եմ հանգիտ լինել․ Դավիթ Խուդաթյան
«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»,- կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի «ձեռքբերումներին»՝ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։
«Պատմական փորձը հստակ է ցույց տալիս՝ այսպիսի կուտակված ճգնաժամը չի լուծվում կոսմետիկ փոփոխություններով։ Լեհաստանը 1980-ականների վերջին, Վրաստանը 2003-ին, Չեխոսլովակիան 1989-ին և Հայաստանը 1988–1991-ին ապացուցեցին, որ իրական ելքը գալիս է համակարգային մաքրագործման և ազգային ուղղության արմատական վերանայման միջոցով»:
Արտաքին քաղաքականությունը «դորդուբեշ» արած Միրզոյանը հիմա էլ զբաղված է թվային հարթակների խնդիրներով:
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈւՂԻՂ
Ինդոնեզիայի իշխանությունները 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկեն ծանր վիճակում հայտնված պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի օգնության ազգային գործակալության ղեկավար Նուր Ահմադը։
Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչի՝ փակել Մինսկյան գործընթացը և դրան առնչվող կառույցները, ադրբեջանական Report-ին հայտնել են կազմակերպության շտաբ-բնակարանում։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առաջխաղացման ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
Ի գիտություն ասեմ՝ նախաստորագրված համաձայնագրի ՀՈԴՎԱԾ IV-ում գրված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»։ Ավելին ՀՈԴՎԱԾ XII-ում գրված է․ «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:
Վոլգոգրադի մարզի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։
Նիդեռլանդների Ֆրիսլանդիա նահանգի Դե Հուվ գյուղում օդապարիկի վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։Այս մասին հայտնում է նիդեռլանդական De Telegraaf պարբերականը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Նովի Սադում ավելի քան 60 մարդ է տուժել Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) և նրա կողմնակիցների շենքերի վրա ցուցարարների հարձակումների հետևանքով։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այցի ժամանակավոր թույլտվություն է տրամադրել ռուսաստանցի այն պաշտոնյաներին, որոնք մասնակցելու են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 124,000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կիլոմետր բարձրությամբ հզոր մոխրի ամպ է արտանետել՝ սպառնալիք ստեղծելով ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը:
Փաշինյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ հՀայաստանի իշխանությունների նպատակն է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ՝ օգոստոսի 14-ին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածից՝ իսրայելական զորքերի համաձայնեցված կետեր դուրսբերման դիմաց։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի համաձայն՝ այս գումարը կֆինանսավորի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մի մասը։ Համապատասխանաբար, Վրաստանի մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 8 միլիոն լարի, իսկ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ 164 հազար 280 լարի։
Թուրքիայի «Բանկային կարգավորման և վերահսկման հանձնաժողովի» տվյալների համաձայն՝ 2025-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկային քարտերի պարտքը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ՝ ընդգծելու համար, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ, հաղորդում է Mehr գործակալությունը։