Վրաստանը 8.1 մլն լարի կհատկացնի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի կազմակերպման համար

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի ֆինանսավորման համար Վրաստանի կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 8 մլն 164 հազար 280 լարի։ Այս տեղեկությունը նշված է Վրաստանի կառավարության օգոստոսի 6-ի 1261-րդ որոշման մեջ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Փաստաթղթի համաձայն՝ այս գումարը կֆինանսավորի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մի մասը։ Համապատասխանաբար, Վրաստանի մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 8 միլիոն լարի, իսկ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ 164 հազար 280 լարի։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի կազմակերպման գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման պատասխանատվությունը կրում են Մշակույթի նախարարությունը և Staring Georgia-ն, Ազգային զբոսաշրջության վարչությունը, Կառավարության հատուկ հաղորդակցությունների գործակալությունը, Առողջապահության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, «Սպորտային առաքելություն» ՍՊԸ-ն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, Վրաստանի կառավարության, Վրաստանի հանրային հեռարձակողի և Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համատեղ որոշմամբ, «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը նախատեսված է անցկացնել Թբիլիսիում 2025 թվականի դեկտեմբերի 13-ին։

Տեսանյութեր

Լրահոս