Բաժիններ՝

8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել

Ռուսաստանի ափերին տեղի ունեցած 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ՌԴ Կամչատկայի թերակղզուն և Ճապոնիայի Հոկայդո կղզուն ցունամի է հարվածել:

Կամչատկայում արձանագրվել են 3-4 մ բարձրությամբ ալիքներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մի քանի մարդ դիմել է բուժօգնության։

Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում փլուզվել է մանկապարտեզի շենք, զոհեր չկան։

Իսկ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ցունամիի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սմ-ի։ Ցունամիի նախազգուշացումը խաթարել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը։

Ֆուկուսիմայի վնասված ատոմակայանից դադարեցվել է վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։Նախազգուշացոմներ են տարածվել նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի, Ալյասկայի, Հավայիի, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի, Չինաստանի Շանհայի և Ճեծյանի նահանգների համար։

The Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Հավայիում ցածրադիր վայրերի բնակիչներին տարհանման կոչ է արվել։ Սա համարվում է 2011 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժը մոլորակի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս