Բաժիններ՝

Նեթանյահուն Սթարմերին մեղադրել է «ահաբեկչությունը խրախուսելու» համար՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու ծրագրերի պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է իր բրիտանացի գործընկեր Քիր Սթարմերին ՀԱՄԱՍ շարժման «հրեշավոր ահաբեկչությունը խրախուսելու» համար այն բանից հետո, երբ Լոնդոնը հայտարարեց Պաղեստինի Պետությունը ճանաչելու ծրագրերի մասին։ Այս մասին նա հայտարարություն է տարածել X հարթակում։

«Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի հրեշավոր ահաբեկչությունը և պատժում դրա զոհերին։ Այսօր Իսրայելի հետ սահմանին գտնվող ջիհադիստական պետությունը վաղը կսպառնա Բրիտանիային», – գրել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ «դա տեղի չի ունենա»։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը մերժում է Սթարմերի հայտարարությունը՝ այն անվանելով «ՀԱՄԱՍ-ի համար պարգև»։

Ըստ Իսրայելի ԱԳՆ հայտարարության՝ Լոնդոնի ծրագրերը «վնաս են հասցնում Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելու ջանքերին»։

Հուլիսի 29-ին Քիր Սթարմերի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի Պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված և շարունակի իր ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս