Այս շաբաթվա լուսաբանումը դաս է բոլոր նրանց համար, ովքեր միամտաբար հավատում են այն ամենին, ինչ լսում կամ կարդում են, իսկ հետո չհիմնավորված պատմությունները փոխանցում ուրիշներին: Այսպիսով, նրանք իրականում օգնում են տարածել կեղծ լուրերը: Երբ ինչ-որ մեկը ձեզ «լուր» է հայտնում, դուք միշտ պետք է հարցնեք՝ «Ո՞րն է Ձեր աղբյուրը»: Երբ պատասխանը հետևյալն է՝ «Ես դա լսել եմ ուրիշներից», անմիջապես մերժեք այն, ինչ ասել են ձեզ: Շատ կարևոր է ստուգել դրանք, որպեսզի անհիմն լուրեր չտարածեք ուրիշների շրջանում:
Աշխատանքային այցով դեկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Պետությունը կշիռ է ունենում այն ժամանակ, երբ ունենում է կշիռ, երբ իրենից ներկայացնում է հակակշիռ ու կարողանում է թելադրել իր կարմիր գծերը: Ես այսօր չեմ տեսնում, որ մեր պետությունը կարողանում է սահմանել իր կարմիր գծերը: Դրոշի պես «խաղաղությունը» գրկած՝ վազում ենք առաջ, և սա՝ այն դեպքում, երբ այդ խաղաղությունը չի նշանակում կայունություն»,- ասաց Նաիրա Կարապետյանը:
ՌԴ-ի և Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով կգերազանցի 50 մլրդ ԱՄՆ դոլարը ՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հայտարարությունը։
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում (@varuzhandragoman) գրել է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է պատմության կեղծման և նացիզմի դեմ պայքարի հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության կարևորությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել, տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական Kan պետական ռադիոն։
«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։
Գուցե քչերը կհիշեն, որ համաձայնագիրը, որից ներկայումս մեծ ոգևորությամբ խոսում է ՌԴ նախագահ Պուտինը՝ հուսալով, որ այն կմեղմացնի այն տնտեսական կորուստները, որոնք կրում է Ռուսաստանն ուկրաինական պատերազմի հետևանքով, նախաձեռնել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Իսկ գուցե ինչպես 2014-ին ընդդիմադիր Փաշինյանն էր ասում նախկին իշխանությունների հասցեին, նույնը իր դեպքո՞ւմ է, որ՝ «Իսրայել Օրին էլ իր ժամանակ հայերի համար հովանավորներ էր փնտրում Արևմտյան Եվրոպայում, բայց, ի վերջո, գտավ Ռուսաստանում»: Այս դեպքում, թերևս, կարելի ասել, որ Փաշինյանը չի ցանկանում զրկվել նաև ռուսական հովանավորչությունից՝ հանուն սեփական իշխանության, իսկ մի որոշ ժամանակ առաջ մեղադրում էր ռուսական կողմին ընդդիմադիրներին հեղաշրջման մղելու մեջ:
«Մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք տնտեսական նույն միության մեջ, մեր տնտեսությունը մեծ աճ է ապրում, և մենք չենք կարող բաց թողնել հնարավորությունը, որպեսզի տնտեսական այդ գոտու նախագահությունը մենք ստանձնենք. դա պետք է ՀՀ-ին»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Բանակը կոլա խմելու և սենդվիչ ուտելու տեղ չէ, պետք է զինվորին ճիշտ ժամանակին սնունդ մատակարարվեր ռազմադաշտ։ Նապոլեոնն ասում էր. «Պատերազմը՝ պատերազմ, ընթրիքը՝ ըստ ժամանակացույցի»: Նա հիանալի ստրատեգ էր և հասկանում էր այն, ինչ մենք այժմ կանվանենք արդյունավետ մատակարարման շղթա: Եթե զինվորներին չսնուցեն ու չապահովեն իրենց անհրաժեշտ ամեն ինչով, բանակը չի կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մանրամասները հայտնի են: Նրանք քննարկել են Բելառուսի նախագահի առաջիկա այցն Ադրբեջան:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս շեշտադրմանը և հարցերին՝ հնարավո՞ր է արդյոք տարանջատել տնտեսությունը քաղաքականությունից, ինչպե՞ս մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, ռուս քաղաքական, տնտեսական հարցերով վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Փաշինյանը փորձում է արտաքին քաղաքական բարդ խաղ խաղալ մի քանի ուղղությամբ։
Ըստ թերթի տեղեկատվության՝ եգիպտական առաջարկը, որը ենթադրում է բանակցությունների երկու փուլ, կտրականապես չի մերժվել ՀԱՄԱՍ-ի կողմից, քանի որ այն ներառում է երկու հիմնական սկզբունք, որոնց կողմնակից է շարժումը, այն է՝ բանակցություններից հրաժարում ռազմական գործողությունների ժամանակ և համապարփակ հրադադար` Գազայի հատվածից Իսրայելի զորքերի հետագա դուրսբերմամբ:
Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը վերաբերող հարցեր:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այլևս որևէ դեր չեն խաղում միջազգային հարթակներում՝ սկսած 2018 թվականից, ինչն էլ նշանակում է, որ նրանք պետք է համաձայնեն ադրբեջանական կողմի բարձրացրած բոլոր պահանջներին: Իսկ «որևէ մի «խաղաղության պայմանագիր», ինչ-որ կովկասյան թաթարների կամ թուրքերի հետ» կնքելը, ըստ քաղաքագետի, ի սկզբանե անարդյունք ու անիմաստ է:
Պուտինն ու Փաշինյանը զրուցում են Պավլովսկ թանգարանում շրջայցի ժամանակ
Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով 04:20-ին)` 5 րոպեի տարբերությամբ։ Օպերատոր ընկերության կամ նավի անվան մասին տեղեկատվություն չեն հայտնում։ Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը մի փոքր ավելի հեռու կանգնած ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներից և ակտիվ զրուցում են։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն շրջաններին, որտեղից գնդակոծվել է հրեական պետության հյուսիսը։
Հոդվածում հրեական պետության վարչապետը նաև նշել է, որ պաղեստինյան քաղաքացիական հասարակությանն «անհրաժեշտ է վերափոխել այնպես, որ նրա ժողովուրդն աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի այն»։
Պլատոյում միջհամայնքային բախումներ են տեղի ունենում մայիսից։ Դրանց ընթացքում մինչ այս պահը սպանվել է առնվազն 160 մարդ, ևս մոտ 3 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները բռնության սպառնալիքի պատճառով։
ԻՀՊԿ-ն երդվել է վրեժ լուծել Իսրայելից՝ գեներալի նահատակության համար:
Իրաքի Վասիթի նահանգում շիաների «Հեզբոլլահ ալ Նուջաբաա» իրանամետ շարժման ճամբարը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։
Թերթի տվյալներով՝ սուրճի ապրանքանիշը «ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ» և հայտնի է արդեն տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, մարքեթինգային քայլը հավանության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից:
Սուրբծննդյան տոնակատարության և նախորդող օրերին, սովորաբար, մարդաշատ, Բեթղեհեմն այս տարի, կարծես ամայի է։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պատմական քաղաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել տոնակատարությունները՝ Իսրայել-«Համաս» հակամարտության պատճառով։
«Մասնավորապես, նեղ կազմով հանդիպմանը] քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակաշրջանում տնտեսական գործընթացների հետագա զարգացման հռչակագրի ընդունման հարցը:
Խոսքն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է: