Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի արձակած աղբով լի փուչիկները հայտնվել են Հարավային Կորեայի նախագահական համալիրի տարածքում

Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է արձակել Հարավային Կորեայի կողմը, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին և նրա կնոջը՝ Կիմ Կոն Հիին քննադատող ​​թռուցիկներ են հայտնաբերվել են նաև նախագահական համալիրի տարածքում։

2024 թվականի մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով լցված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ ի պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստակներն ուղարկում են ԿԺԴՀ։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական հեռարձակումները դեպի ԿԺԴՀ-ի կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս