
Ռուսաստանը տարածքներ է կորցնում, իսկ նրա տնտեսությունը գրողի ծոցն է գլորվում․ Թրամփ

Այո՛, Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնել բոլոր տարածքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։
«Ես հետևում եմ Ռուսաստանի գործողություններին։ Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանի և նախագահ Պուտինի գործողություններից։ Ինձ դա բացարձակապես դուր չի գալիս։ Նա առանց որևէ պատճառի մարդկանց է սպանում։ Եվ նրանց գործերը շատ վատ են ընթանում՝ հաշվի առնելով, որ նրանք ամեն ինչ դրել են խաղադրույքի վրա։ Նրանց տնտեսությունը գլորվում է դեպի անդունդը։ Նրանք ռմբակոծում են ամեն ինչ և շատ քիչ տարածքներ են գրավում, եթե ընդհանրապես գրավում են։ Իրականում, նրանք կորցնում են որոշ տարածքներ։ Կարծում եմ՝ դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար։ Այս պատերազմը պետք է ավարտվեր։ Եթե դա մեր պատերազմը լիներ, մենք այն կավարտեինք մեկ շաբաթում»,- նշել է Թրամփը։