Արևմուտքը պետք է ճանաչի և ընդունի Հայաստանի բազմավեկտոր բնույթը և կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ կարող է և ցանկանում է խորացնել կապերը և նպաստել կայունությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան ու Ադրբեջան սպասվող այցերը վրացագետ Ջոնի Մելիքյանը համարում է ճանաչողական:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մոսկվայում մահացել է դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։
Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։
Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ռազմական ավար է վերցրել մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների անցկացման ծրագրին։ Ynet պորտալի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
Չեխիայի և Պորտուգալիայի հետ միասին այս ծրագրին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան։
Գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում: Իսկապես մեր ներքին կյանքի բարեփոխումների հարցում շատ կարևոր գործընկեր է, բայց ո՞վ ասաց, որ նախկին 3 նախագահների օրոք այդ բալանսավորվածությունը չի եղել»,- «Հայկական օրակարգ» նախագծի հերթական՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով, քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը X-ի իր էջում հեգնական «շնորհավորել է» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «նախագահական ընտրություններում հաղթանակի համար»։
Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կմասնակցի ընտրական քվեարկությանը, Կրեմլը կտեղեկացնի, երբ նա որոշում կայացնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 12-ին թվային զարգացման նախարարությունը հաղորդել էր, որ մոտավորապես 5 մլն ռուսաստանցիներ Պետական ծառայությունների հարթակի միջոցով դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններում էլեկտրոնային եղանակով հեռավար քվեարկելու համար։
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնություններում «տեսանելի են թշնամիների և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու վարչակարգերի, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները»:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների համատեքստում Թուրքիայի պահվածքին:
Քարթերը շեշտել է, որ ոստիկանությունը մահվան դեպքերի մասին չի լսել։ Նա նաև հաստատել է, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր զոհերի մասին։
Նահանգապետը հավելել է, որ կան բնակիչներ, որոնք որոշել են մնալ իրենց տներում։ Նրա խոսքով, եթե նրանք իրենց միտքը փոխեն, ապա իշխանությունները պատրաստ են օգնություն ցուցաբերել նրանց։
Խորհրդարանն արձակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
Լրագրողի այն հարցին, թե որն է մրցակցի և թշնամու միջև տարբերությունը, նախագահը պատասխանել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի դեմ»: