Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։
2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հավելել է, որ այս տարի անդամ երկրների երկու երրորդը կբավարարեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու պահանջը, մինչդեռ 2014 թվականին ընդամենը 3 երկիր էր բավարարում այդ պահանջը։
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Տասնյակ տրակտորներ հավաքվել են Անտվերպենի, Զեբրյուգեի և Գենտի նավահանգիստների մոտ՝ դրանց տարածքում խոչընդոտներ ստեղծելով ցանկացած փոխադրամիջոցի երթևեկության համար:
Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի վերաբերյալ Սպիտակ տան արձագանքի մասին, նշել է, որ Արևմուտքում գիտակցաբար բաց են թողել են ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ նրա մտքով չի անցել հատուկ ռազմական գործողության ընթացքում մարտավարական միջուկային զենք օգտագործել:
Խաղաղապահների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիի Պանֆիլովյան 28 գվարդիականների այգում։
Մարտի 14-ին Դուդան կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
Գլադկովը գրել է, որ Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժել է 11 մասնավոր տնային տնտեսություն, 2 բնակարան 2 բազմաբնակարան շենքում, հյուրանոց և մարզասրահ, ինչպես նաև 53 ավտոմեքենա։
Ըստ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության՝ կադրային փոփոխությունները հավանության են արժանացել երկրի վարչապետի կողմից, սկսվել են դիվանագետների հետկանչման ընթացակարգերը։
Ստառովոյտը ևս մեկ գրառում է արել՝ նշելով Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերով գրոհի վտանգի մասին։ Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը բերվել են պատրաստության վիճակի՝ հնարավոր հարձակումը կանխելու համար։
Ըստ հրապարակման՝ բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար փետրվարին, բայց այն հետաձգվել է, քանի որ ՄաքԳըրքը զբաղված է եղել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի շուրջ բանակցություններով։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին՝ տեղի ժամանակով կեսօրից հետո։
Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը վստահ է` «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին հեռացնելու մասին որոշումը քաղաքականացված է։ Այս մասին Ստեփանյանն ասաց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ շենքում ապրում է 93 ընտանիք։
Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ցույց են տվել պայթուցիկ սարքի ընկնելու վայրը։
Միջադեպը տեղի է ունեցել Սևերո-Էվենսկի շրջանի Կվարցևայա բլրի տարածքում։ Ուղղաթիռը կոպիտ վայրէջք է կատարել Էվենսկից 75 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը, նշել է, որ Բաքուն այժմ, ավելի քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը։
Ռուսաստանի համար Էքսկլավային կարգավիճակ ունեցող Կալինինգրադի նմանությամբ «Զանգեզուրյան» միջանցք բացելու տարբերակի մասին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւի ներկայացրած առաջարկի անկատար լինելն ապացուցելու համար տեսակետ է հայտնել իրանցի վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին եւ այն համարել Բաքվի ու Երեւանի միջեւ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածության արդյունք:
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա
Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի հավանականությունն է, որի առաջին «ծաղիկը» պաշտոնական Երևանի նամակն էր Մոսկվա՝ սեպտեմբերի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահներին հանելու մասով։
Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ
Վիեննայում գործող ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից հրապարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության պարզաբանող գրությունը՝ ի պատասխան Կառավարիչների խորհրդին ներկայացված ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի զեկույցին։
Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 200-ի:
Ամերիկայի հետախուզական կառույցների ղեկավարները իրենց զեկույցում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը բնութագրել են որպես աշխարհում Ամերիկայի գերակայությունը խաթարող երկրներ։ Այս զեկույցում, որը հրապարակվել է այս երկրի Կոնգրեսում ամերիկյան հետախուզական և անվտանգության կազմակերպությունների ղեկավարների ցուցմունքների հետ միաժամանակ, ասվում է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ճնշման տակ՝ մեծ տերությունների մրցակցության, անդրազգային մարտահրավերների և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ […]