Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների առաջին խումբն արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա ռազմական պատրաստություն անցնելու համար: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որի խոսքը մեջբերում է The Independent թերթը:
Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են եռակողմ բանակցություններ վարել Բալիում G20-ի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների հանդիպման հարթակներում:
Առնվազն 25 մարդ է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը մնար նախագահի պաշտոնում։ Այս մասին նա գրել է իր՝ Truth Social սոցցանցի էջում։
Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Ճապոնիայում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 14․300 մարդ:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, օրինագիծ է առաջարկել, որը թույլ է տալիս սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել։ Ազգային ժողովը այն կքննարկի հուլիսի 11-ին։
Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը:
ԱՄՆ շուկաների պատմությունը ցույց է տալիս, որ «փուչիկների պայթյունը» տվյալ ակտիվը գինը իջենում է նախորդ անկման նվազագույն կետից ($4,000) 15% ներքև։ Տեխնոլոգիական ոլորտում ձևավորված 1998-2000 թվականների փուչիկը հանգեցրեց անկման (2000-2002), որն էլ վերականգնվեց միայն 2018 թվականին։
Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը:
Տոկիոն, կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, հաստատել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը և Ռուսաստանի Դաշնությանը հաշվապահական, աուդիտի և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց «հովանու տակ պահել» ՀՀ իշխանություններին՝ քննադատելով հայկական սփյուռքին ու ընդդիմությանը: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ դիտարկումներով էր հանդես եկել:
Ռուսաստանը երկու մարդասիրական միջանցք է ստեղծել Սև և Ազովի ծովերում նավերի տեղաշարժի համար, ինչպես նաև Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից:
Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ Այս ասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Լեհաստանը խոստանում է ակտիվորեն մասնակցել Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին:
Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև այլ զինամթերք։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։
Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ G-20-ի նախարարների հանդիպման հարթակում:
Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։
Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիոն եվրո կփոխանցի երկրի վերականգնման աշխատանքների համար: Կիևին օգնելու համար Վիլնյուսի ծախսած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ եվրոն:
168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն, նշեց, որ վերջին անգամ 1918 թվականին են Թուրքիայի իշխանությունները նման կերպ պաշտպանել ՀՀ որևէ ղեկավարի։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։
«Ամեն օր աշխարհը վախեցնում են մինչև աշուն և ձմեռ Հայրենական մեծ պատերազմից ի վեր ամենախոշոր սովով: Սով կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական հացահատիկը դուրս չի բերվել»,- ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:
ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը:
Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ներկայացրել է այն 4 փաստարկները, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ առաջնորդ չէ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 5-ին հայտարարել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել է մամուլի ծառայությունը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ: