
Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել

Գազայի հատվածի տարբեր շրջաններում, հիմնականում՝ անկլավի հյուսիսում, ավելի քան 100 մարդ է զոհվել անցած օրվա ընթացքում իսրայելական ուժերի գրոհների և ռմբակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի հարվածների զոհ է դարձել 102 մարդ, վիրավորվել է 287 մարդ։
Նշվում է, որ Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր անկլավում զոհերի ընդհանուր թիվը հասել է 43 163-ի, վիրավորվել է 101 510 պաղեստինցի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ վիրավորվել։ Դեռ մոտ 100 պատանդ պահվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։