Մոսկվայում նախօրեին կայացած Կարապետյան-Շոյգու առաջին պաշտոնական բանակցություններն ուշագրավ արարողությամբ են ավարտվել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իսլամաբադի թուրքական դեսպանություն այցի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։
Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:
Աղբյուրը մանրամասնում է, 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից:
Իննը մարդ է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից:
Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են սարսափելի անտառային հրդեհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհեղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այրվում Է Կախեթի շրջանի Կվարել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող անտառային ծածկույթը:
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5352-ով: Մահացել է 48 մարդ։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հանդիպմանը հաջորդեց Կարապետյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Կարապետյանը, որպես ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, հուլիսի 27-ին մեկնել էր Մոսկվա ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով, ու օրեր անց Արշակ Կարապետյանը կրկին մեկնեց Մոսկվա այն դեպքում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը շարունակում էր իր հայաստանյան այցը:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից՝ քաղաքական մեծամասնության որդեգրած քաղաքականության պատճառով որևէ դրական ակնկալիք չունի, քանի որ շարունակում է իշխանության ղեկին գտնվել կապիտուլյացիոն մի ռեժիմ, որն ադեկվատ չի արձագանքում այն անվտանգային մարտահրավերներին, որի մեջ է հայտնվել Հայաստանը հենց իրենց պատճառով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:
«Ադրբեջանն ուզում է, որ հայությունը լքի Արցախը, այսինքն՝ Արցախը հայաթափվի, այդպես լուծեն Արցախի հիմնախնդիրը, ուզում են նաև, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, այսինքն՝ վարկաբեկեն ռուսներին։ Այս ամենին հասնելու համար նման քայլերի են դիմում՝ քիչ ռեսուրս ծախսելով մարդկանց վախեցնում են, որպեսզի իրենց վաղվա ապագան չկապեն Արցախի հետ, և այնպես անեն, որ Արցախից մեծ թվով ազգաբնակչության արտահոսք լինի, սա էլ է շատ կարևոր հանգամանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։
Իրանում քննարկում է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Թեհրանը հուսով է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Թուրքիայի Մուղլա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հրավերով: Սա նորանշանակ նախարարի առաջին արտասահմանյան ուղևորությունն է, և բնական է, որ դեպի ռազմավարական դաշնակից: Նախօրեին նա Երևանում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, որն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ հանդիպելու հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհված և վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների թիվը:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել Գաբալայի շրջանի Տիկանլի գյուղի մոտակայքում`բարդ տեղանքով լեռնային տարածքում բռնկված հրդեհը մարելու համար:
Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համացանցի ռուսական տիրույթում տարածվել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներից մեկը բողոքում է եղանակային վատ պայմաններից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու պետություններից էլ պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, որոնցում շեշտադրված էին հայ-իրանական հարաբերություններում այն բոլոր կարևորագույն հանգույցները, որոնց վերաբերյալ ահազանգում են իրանագետները՝ գոնե վերջին երեք տարիների ընթացքում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա: