
Լեռնային Ղարաբաղի վրա լայնամասշտաբ հարձակումից ի վեր Ադրբեջանի նախագահի կայքը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել

Ադրբեջանի նախագահի կայքը Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ հարձակման մեկնարկից ի վեր ենթարկվել է զանգվածային կիբերհարձակման։ Այս մասին խոսել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության պետական հատուկ ծառայության ղեկավար Թուրալ Մամեդովը «Կիբերանվտանգության միջազգային օրեր» համաժողովում։
Նա նշել է, որ բազմաթիվ կիբերհարձակումներ են արձանագրվել Ադրբեջանի պետական հաստատությունների ինտերնետ-ռեսուրսների վրա։
«Միայն 4 միլիոն DDoS հարձակում է գրանցվել նախագահի պաշտոնական կայքի վրա», – ասել է Մամեդովը։
Պաշտոնյան հայտարարել է, որ կիբերհարձակումներն իրականացվել են բազմաթիվ կեղծ ստեղծված դոմեններից։