Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան ունի

Թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումները նոր դեսպանների նշանակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը մասնավորապես նոր նշանակումներ է արել 9 երկրում գտնվող Թուրքիայի դեսպանատներում: Ստորև երկիրն ու նորանշանակ անձանց անունները՝

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) – Սեդաթ Օնալ

2. Չիլիի Հանրապետություն – Ահմեդ Իհսան Քըզըլթան

3. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն – Քորհան Քեմիք

4. Գվատեմալայի Հանրապետություն – Բելիզ Ջելասին Ռենդե

5. Բուլղարիայի Հանրապետություն – Մեհմեդ Սաիք Ույանըք

6. Կոստա Ռիկայի Հանրապետություն – Նաջիյե Գյոքչեն Քայա

7. Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն – Սեմիհ Լյուֆթու Թուրգութ

8. Էկվատորային Գվինեայի Հանրապետություն – Ահմեդ Էրգին

9. Գվինեայի Հանրապետություն – Ռիֆաթ Ջեմ Օռնեքոլին

Նշենք, որ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Սեդաթ Օնալը 2018-2023թթ. զբաղեցրել է Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը, որից հետո էլ նշանակվել Թուրքիայի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930