
«Այժմ ոչ մահաբեր զինատեսակների տրամադրմամբ պետք է փորձեն հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որը կցանկանա Բաքվի բռնապետը»

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի Արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով։
Արևմուտքի գերխնդիրն է տարածաշրջանը ռուսական ներկայությունից ազատելը, հետևաբար այդ ճանապարհին իրենց համար կարևոր է «խաղաղության» հասնելը, հետևաբար հայկական շահերի հաշվին…
Նպատակին հասնելու համար ի սկզբանե 18-ին թավշա իշխանազավթմամբ օկուպացրեցին Հայաստանը, ապա ամբողջովին խաթարեցին ԶՈւ մարտունակությունը, 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանից կտրեցին և 2023 սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափելու միջոցով ադրբեջանին հանձնեցին Արցախը, ինչի մասին նախօրեյին հանրայինի եթերից շատ ուղիղ հայտարարեց նաև ՀՀ֊ում Ֆրանսիայի դեսպանը։
Այժմ ոչ մահաբեր զինատեսակների տրամադրմամբ պետք է փորձեն հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որը կցանկանա բաքվի բռնապետը։
Սակայն, վստահ եմ, իրենց ցանկալի «խաղաղությանը» երբեք չեն հասնելու, քանի որ չկա հստակ կարմիր գծեր, թե արևմուտքի, և թե հայկական կառավարիչների մոտ, հետևաբար յուրաքանչյուր պարտադրված զիջման արդյունքում թշնամու ախորժակը էլ ավելի է գրգռվելու, արդյունքում Հայաստանը անընդմեջ կորցնելու է, Բաքուն պահանջելու է, իսկ ռուսական ներկայությունը ի հեճուկս արևմուտքի մնալու է, ինչպես տեղի ունեցավ Արցախում, հետևաբար ՀՀ քաղաքացին ունի հստակ երկու տարբերակ, արտագաղթել կամ պայքարել»։