Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ

Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։

«Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,-  նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031