Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են

Իրանի ներքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ նախագահական ուղղաթիռում գտնվող ուղևորների մարմինները հնարավոր է ճանաչել և ԴՆԹ թեստավորման անհրաժեշտություն չկա։

Ինչպես փոխանցում է IRNA-ն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին մանրամասնել է, որ բոլոր աճյունները հնարավոր է եղել ճանաչել, որոնք փոխանցվել են դատաբժշկական փորձաքննության:

Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ մահացածներից միայն Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ այաթոլլահ Ալ-Հաշեմի մարմինն է համեմատաբար պահպանված, ով ուղղաթիռի վթարից հետո մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031