Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։

Անգամ անդրդվելի հեղինակություն հանդիսացող Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չկարողացավ ցնցել Իրանը ներսից և չհանգեցրեց լուրջ վերադասավորումների էլիտայում։

Մեկ այլ բան է արտաքին ճարտարապետությունը։

Իսրայելական հետքի մասին վարկածը կենտրոնական դարձավ վթարի մասին տեղեկատվության հրապարակման առաջին իսկ րոպեներից։

Եվ եթե այն Թեհրանում ստանա անհրաժեշտ գաղափարական ու տեղեկատվական աջակցություն, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli ռազմական գործողություններ սկսելու համար։

Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը:

Տարբերակներկները շատ չեն։

Հիշեցնեմ միայն, որ օրերս Էրդողանը հայտարարեց Թուրքիայում կանխված հեղաշրջման մասին, որը, պետք է խոստովանել, ավելի մեծ գործընթացների նախօրեին տեղեկատվական օպերացիայի տպավորություն է ստեղծում։

Ինչ խոսք, զոհի կերպարի ձևավորումը աշխատող տեխնոլոգիա է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031