Թուրքիայում նվազել են լրագրողների ձերբակալությունները, սակայն ավելացել է դրանց վրա դատական վերահսկողությունը
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է նաև Թուրքիայում ձերբակալված լրագրողներին։ Նշվում է, որ Թուրքիայում 2024-ին գրանցվել է ձերբակալված լրագրողների թվի նվազում, սակայն դրա համեմատ ավելացել է դատական վերահսկողությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն մասնավորապես նշել է.
«Ձերբակալված լրագրողների թվի նվազումը չպետք է թաքցնի մեկ այլ հակաժովրդավարական պրակտիկայի առկայությունը, որն ուղղված է լրագրողների տեղաշարժի և մուտքի ազատությանը, ինչպիսին է դատական վերահսկողության լայն տարածումը։
Ի հավելումն վերոհիշյալի՝ Օնդերօղլուն շարունակել է. «Մենք ականատես ենք լինում առցանց գրաքննության համակարգված ու անհանգստացնող պրակտիկայի, որը հանդես է գալիս որպես ձերբակալությանը փոխարինող և մամուլը լռեցնելու կամ չեզոքացնելու միջոց»։