Զուրաբիշվիլի. Եթե վաղը ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու է միայն Թբիլիսիի քաղաքապետը

Եթե ​​վաղը ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը միայն քաղաքապետի վրա է լինելու։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ նրա, վաղվա օրվա պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Թբիլիսիի քաղաքապետը։

«Բոլորս հիանալի հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, ինչու է դա արվում և ինչ նպատակով է կազմակերպվում այս միջոցառումը վաղը այս վայրում՝ ժամը յոթին խորհրդարանի շենքի դիմաց։ Ի դեպ, բժիշկներն իրենք են ասում, որ Ռուսթավելիի շենքերի ճակատներն արդեն գազով են հագեցած, ինչպես նաև ծառերը, և, թերևս, նպատակահարմար չէ երեխաներին այնտեղ բերել։ Ուզում եմ քաղաքապետին զգուշացնել, որ իր այս սադրանքը, ամենայն հավանականությամբ, ոչնչի չի բերի, քանի որ վաղը և հաջորդ օրը քաղաքում բողոքի ակցիաները շատ խաղաղ են լինելու, և նրանք, հավանաբար, կկարողանան խուսափել այդ սադրանքից»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031