CENTCOM-ը հերքել է տեղեկությունը, թե Իրանը ամերիկյան կործանիչ է խոցել
Իրանի պետական հեռուստատեսության պնդումը, թե Իրանը Պարսից ծոցի վրա՝ Բուշեհր նահանգի մերձակայքում, խոցել է ամերիկյան կործանիչ, «կեղծ է», ուրբաթ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Ոչ մի ամերիկյան ինքնաթիռ չի խոցվել։ Ամերիկյան բոլոր օդային միջոցները գտնվում են իրենց տեղերում», – ասվում է հաղորդագրությունում։
Ուրբաթ գիշերը IRIB հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են «թշնամական ինքնաթիռ» առափնյա Բուշեհր նահանգի շրջանում։
«Այս գիշեր տեղի ունեցած միջադեպը կապված էր թշնամական ինքնաթիռի ոչնչացման հետ», – Tasnim գործակալությունը մեջբերում է Ջեմ շրջանի նահանգապետ Մասուդ Թանգեստանիի խոսքերը։

