
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Թուրքիայի Մերսին նահանգի Ջամլըյայլա շրջանի Քիսեջիք գյուղում 8 հոգանոց ընտանիքը հարձակման է ենթարկվել՝ ճանապարհին քրդերեն խոսելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ժամը 17:30-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։ Հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Քիսեջիքի գյուղապետը:
Վերջիններս նախ ավտոմեքենայով կանգնեցվել են, ենթարկվել բարոյահոգեբանական բռնության, ապա «Սա Թուրքիայի Հանրապետությունն է, ինչպես կարող եք քրդերեն խոսել» ասելով, ենթարկվել ծեծի:
Տուժածների թվում են եղել նաև կանայք ու 3 ամսական երեխա: Դեպքի վայրից իրենք անձամբ են ուղևորվել հիվանդանոց:
Ծեծվածներից Ադնան Նազլիի վիճակը գնահատվել է ծանր, նրան տեղափոխել են Մերսինի քաղաքային հիվանդանոց։ Մյուսներն այժմ ստանում են մասնագիտական համապատասխան օգնություն:
Հարձակումն իրականացնողներն ավելի ուշ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: