Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով. ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ Այսօր նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ես էլ ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ հենց Փաշինյանն է բռնել տվել Ռուբեն Վարդանյանին, քանի որ ըստ շրջանառվող տեղեկատվության, նա սկզբում անխոչընդոտ անցել է Հակարիի անցակետը, սակայն մի քանի քայլ հետո ադրբեջանցիներն իրեն հետ են կանչել և գերեվարել: Դե ապացուցեք, որ այդպես չէ: Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ սպառնալիք էր բացառապես Նիկոլ Փաշինյանի համար:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին:
Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:
Ղազախստանում գտնվող Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հետ:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ վստահեցրեց, որ 1975 թվականի քարտեզներ գոյություն ունեն, ավելին՝ դրանց էլեկտրոնային տարբերակն ունի։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է:
Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց տեղեկություններով՝ օկուպացված և հայաթափված Արցախում «գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք դեռ թաքնվում են»:
Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարակուսանք է հայտնել, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, որը վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:
Նա հավելել է, որ, արգելելով նույնիսկ փոքր քանակի մարդասիրական ապրանքների մուտքը Լեռնային Ղարաբաղ, գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին Ադրբեջանի զինվորականները կրակում էին դաշտում աշխատող խաղաղ բնակիչների վրա՝ թույլ չտալով, որ նրանք սեփական բերքը հավաքեն կերակրվելու համար, որի հետևանքով այս ընթացքում որոշ էթնիկ հայեր արդեն սովամահ էին եղել, իսկ մնացած սննդամթերքի պաշարները խիստ սուղ էին։
Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ գերիները, որոնց Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես «ահաբեկիչներ», և հրաժարվում է վերադարձնել: Մինչդեռ կան փաստեր, որ 44-օրյա պատերազմում հենց Ադրբեջանն էր վարձել սիրիացի ահաբեկիչների՝ Արցախի խաղաղ բնակիչների դեմ պատերազմելու համար։
Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը հայտարարել է, թե 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, ստիպված է եղել լքել իրենց տներն ու շրջանները։
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները Երևանի հետ»,– հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Գրառումս թող չխլի, իհարկե, ժամանակն այն օգտատերերի, որոնք քաղաքականությունը պատկերացնում են՝ «Արարատ հուպ տուր, Դինամոյին կուլ տուր» տրամաբանության շրջանակում:
Հայ-ռուսական բարձրաստիճան, դիվանագիտական սուր և աննախադեպ փոխհրաձգությունների ֆոնին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկահարույց ու թերևս միջազգային հանրության համար անակնկալ հայտարարությունն արեց՝ պնդելով, թե ՀՀ-ն չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք։
Պաշտպանեք ԼՂ առևանգված քաղաքական առաջնորդներին Ադրբեջանի շինծու քրեական մեղադրանքներից. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին
Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին:
ՀԻՄԱ: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ՈՒՂԻՂ
Ինչպես նշել է նախարարը, հակառուսական տրամադրությունների սրումը որոշ դեպքերում արհեստականորեն է արվում։
Այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Հանդիպմանը, բնականաբար, կքննարկվի մեր ու տարածաշրջանի ապագան։
Վերլուծության մեջ նշվում է, որ էրդողանը կարող է հրաժարվել իր վարած տնտեսական քաղաքականությունից, քանի որ դրանում նրա համբերությունը յուրաքանչյուր պահի կարող է սպառվել։
Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում է աջ ու ձախ։
«Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթուղթը ոչ թե կապիտուլյացիոն փաստաթուղթ էր, ինչպես իրենք են ասում, այլ հետևանքն էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Իրականությունն այն էր, որ ադրբեջանցի զինվորն արդեն Ստեփանակերտում էր, 100 հազարից ավելի արցախցի պատանդի կարգավիճակում էր, և այնպես չէր, որ հրադադար էր ու կրակոցներ չկային, ժամանակ առ ժամանակ կրակոցներ էին լինում։ Պարզապես բոլորը հասկանում էին, որ վայրկյանների հարց կարող է լինել՝ հերթական զոհերը գրանցելու համար։ Այստեղ մեծ-մեծ խոսողները թող իրենց մեկ վայրկյան պատկերացնեն այդ փաստաթուղթը ստորագրողի վիճակում։ Այդ ամենը բռնի ուժ էր, որը կիրառվում էր Ադրբեջանի կողմից, և այն մարդը, ով պատասխանատու էր ու պետք է ստորագրեր՝ այլընտրանք չուներ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։
2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեցին Արցախյան պատերազմում հրադադարի մասին։
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։