Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։
«Վստահ եմ, որ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ պետք է։ Չեմ ուզենա՝ Փաշինյանին վերացնեն, նրան պետք է պահել ու սերունդներին ցույց տալ, թե ինչ ազգադավ կերպար ենք ունեցել»,- ասաց Հակոբյանը։
Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում ՝ միջնորդական առաքելությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ապաէսկալացման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որտեղ հերթական անգամ, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել հանձնել։
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մինչև վերջին օրը մնացել են Արցախում, մի քանի օր գտնվել են խաղաղապահների մշտական պաշտպանության տակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահները: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։
Մենք զրկվել ենք մեր հազարամյա հայրենիքից, հայ ժողովրդի արցախյան հատվածը ենթարկվել է ցեղասպանության և բռնի տեղահանության, թշնամին տիրացել է մեր ազգային հարստությանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Իսրայելի պատերազմը «Համաս»-ի դեմ օրերի հարց չէ, այն կարող է երկար տևել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, իսրայելցի վերլուծաբան Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայել-ՀԱՄԱՍ արմատական ահաբեկչական խմբավորման միջև վերսկսված ռազմական գործողություններին։
Նախօրեին Նիկոլի հերթական մենախոսությունն էր Հանրայինում, որը դարձել է նրա ֆեյսբուքյան տիրույթի պես անձնական օգտագործման մի օբյեկտ։ Եվ այսպես․ նա խոսեց ամեն ինչից, բայց փաստական ու բովանդակային ոչինչ չասեց։ Հերթական անգամ լղոզեց ու սվաղեց Արցախի հետ կապված ամեն մի հարց, իհարկե Պետոյի տված դատարկաբանությունները դժվար է հարցեր համարել, դրանք ավելի շատ ոլորտային ուղղորդումներ էին։
«Ադրբեջանը չի ճանաչել ու երբեք էլ չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ երկիրն ինքն իրեն հռչակելով, այսպես կոչված, Առաջին Հանրապետության իրավահաջորդ, քարտեզը բոլորովին այլ ձևով է պատկերացնում: Այն ժամանակվա սահմանադրական ակտերում հռչակված էր ոչ թե 86.600 քկմ, այլ մոտ 98.900 քկմ: Այնպես որ` այս համատեքստում, հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի իշխանությունը՝ հայտարարելով տարածքային ամբողջականության մասին, և, թե դրա տակ ինչ է հասկանում Հայաստանի Հանրապետությունը»:
Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի Հ1-ին տված երեկ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։
Անցակետում բեռնատարի մի օր կանգնելն արդեն իսկ մեծ վնաս է՝ անկախ պատճառներից. բեռնափոխադրող
Հայաստանի Հանրապետության 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված է եղել 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Հայաստանի կենտրոնական բանկի՝ ՀՀ տնտեսական աճի վերջին՝ սեպտեմբերին արած կանխատեսումը 7.2 տոկոս է:
Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:
Ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի հարազատներն իրենց հույսը չեն կորցրել, որ Վագիֆ Խաչատրյանը կվերադարձվի հայրենիք։
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների մասին հարցին։
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին իր հոդվածում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա մասնավորապես, նշել է, թե Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է «իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու» և միջազգային իրավունքի […]
Stratfor-ի վերլուծաբանները անդրադառնում են նաև Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին, որոնցում հայ դիվանագետը նշել էր, թե ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթներին։
Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուտքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
Կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում արդիական օրակարգի հարցեր՝ պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացման համատեքստում։
Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա
Ամեն ինչ իր գինն ունի, քաղաքականության մեջ՝ առավել ևս: Կենցաղում մարդիկ շատ զգայուն են գնային տատանումների նկատմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների գներով որոշվում են զանազան սպառողական զամբյուղներ, կենսամակարդակի ցուցանիշներ և այլն: Եվ քանի որ ամեն ինչի չափման միավորը դրամն է, փողը, մարդիկ ամենայնից առավել ուշադիր հետևում են տարբեր արժույթների փոխարժեքների վայրիվերումներին:
Փաշինյանը նշեց, որ Բրյուսելյան հնարավոր հանդիպման մասին կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը նախնական պատրաստակամություն են հայտնել:
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված իր հարցազրույցում խոսել է իր կողմից Գրանադայում միակողմանիորեն ստորագրած հերթական կապիտուլյացիայի մասին՝ փորձելով գտնել արդարացումներ։ Նա մասնավորապես արդարացրել է Ադրբեջանի կողմից հայկական 8 գյուղեր պահանջելը՝ իբր դրա դիմաց Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական այլ հողակտորներ և Արծվաշենը ստանալու տեսական հնարավորությամբ։
Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար և այլ գյուղերում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: