Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Նիկոլ Փաշինյանը, արտաքին թշնամու հետ ստորագրվելիք նվաստացուցիչ թղթի միջոցով, փորձում է լուծել երկրի ներսում սեփական քաղաքական հակառակորդների հարցերը։ Նրան այս պահին չի հետաքրքրում, որ «Խաղաղության համաձայնագիրը» ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովող պայմանագիր է, այլ բարաթ, որով պարտավորված անելիքը պահանջելու են Հայաստանում անպատվության հաղթանակն արձանագրելուց հետո։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը՝ կարևորելով դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերը։
«Ներքին ինֆորմացիայով գիտենք, որ 2026թ. ընտրություններում իր հաղթանակին Փաշինյանն այդքան էլ չի հավատում, և իր վրա մեծ է ճնշումը՝ մինչև իր հեռանալը փոխել Սահմանադրությունը: Դրա համար 2025թ. լինելու է շատ բուռն, Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր իշխանությունը: Սերժ Սարգսյանն ասում էր, որ իշխանությունը պահում է մարդ, ով կյանքում ավելի կարևոր բան չունի, բացի այդ իշխանությունից: Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում է այդ աթոռի համար, իսկ այդ աթոռն իրեն տրված է կատարելու հակահայկական օրակարգը, որը նա փայլուն կերպով անում է»:
Այ էս ձև ինքնախոսություններով, ֆեյսբուքից դուրս չգալով, շոուներով երկիրը մեկ անգամ աղետի հասցրեց, հիմի էլ ոնց որ նույն շրջապտույտի մեջ է ուզում գցի..
Թուրքական «Cermikgazetesi.com» կայքՆ ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Թուրքիայի Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին, ով հետաքրքիր հուշեր է թողել քաղաքի մասին:
Փաշինյանական իշխանությունը, ըստ Ասլանյանի, պաշտոնավարման ընթացքում որևէ առաջընթաց չի կարողացել գրանցել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավելին՝ սկուտեղի վրա մատուցել է ադրբեջանական կողմին այն, ինչը եղել է նրանց համար 30 տարվա երազանք, հետևապես՝ ՔՊ-ական այս թիմն ու նրա ղեկավարը «մուրազ են Ադրբեջանի համար»։
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով
Փաշինյանի պնդումները, թե իրենից առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական շփումներ չեն եղել, ամբողջությամբ կեղծ են։ Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, որ ոչինչ չի եղել մինչև 2018 թվականին իր իշխանության գալը։ Ավելի վաղ, քան Փաշինյանի վարչապետ դառնալը, երկու երկրների պաշտոնյաների միջև տասնյակ շփումներ են եղել։
Մի քանի մտավարժանքի միջոցով եկեք փորձենք հասկանալ, թե Ադրբեջանն ինչու չի ստորագրի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փաստաթղթի ստորագրումը հետաձգում է ոչ թե այն պատճառով, որ համաձայնեցվածը շատ հայանպաստ է, այլ որովհետև, ըստ էության, ցանկանում է ստանալ միանգամից «երկաթբետոնե» փաստաթուղթ, քանի որ Փաշինյանի նկատմամբ վստահության պակաս կա, և ունի որոշակի վախեր՝ ՀՀ ներքաղաքական հնարավոր զարգացումների հետ կապված։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»,- գրել է Փաշինյանը։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում:
1988-ին սկսված արցախյան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ուներ, այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ մի հանրապետությունից մյուսին տարածքներ էին հանձնվում։
Ստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ՝
«Թվում է՝ այլևս թշնամուն զիջելու բան չկա, բայց ոչ՝ կա, Հայաստանն ամբողջությամբ, սա՛ է թշնամու պահանջը։ Ունենք իշխանություն, որի մեջ որևէ ազգային ու հայկական զգացում չկա, հետևաբար՝ այդ իշխանությունը Հայաստանն էլ կտա, հայ ժողովրդին էլ կծախի։ Ես չեմ զարմանա, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե մենք արմատներով ադրբեջանցի ենք արդեն։
Բայրամովը կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ներքին Հանդի գերեզմանոցը և այլ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բաքվի համար պայմանագրի շուրջ մեր արագ համաձայնեցումն անսպասելի էր. Արսեն Թորոսյան
Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» վերացնելու համար։
Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Սա ոչ միայն կվերականգնի տեղահանված հայերի իրավունքները դիվանագիտական օրակարգում, այլև կբացահայտի Ադրբեջանի «խաղաղ վերաինտեգրման» հռետորաբանության դատարկությունը։ Դա կդնի պատասխանատվությունը Բաքվի վրա՝ կամ համագործակցելու, կամ բախվելու աճող միջազգային ճնշման։
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանի ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը:
Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգի սկզբունքով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնման գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի «10»-րդ կետի։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկումներ է անցկացրել Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (SCEEUS) վերլուծաբաններ Ուգո ֆոն Էսենի և Յակոբ Հեդենսկիի հետ։
Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։