Բաժիններ՝

Քաղաքացին փոխանակման համար տաքսու վարորդին է տվել է 15 մլն դրամ և 20 000 դոլար, քիչ հետո հասկացել է, որ իրեն խաբել են

Հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափի գումար են հափշտակել, հաղորդում Shamshyan.com–ը։

Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 28-ամյա Գոռ Ու․-ն հայտնել է, որ «Facebook» սոցիալական կայքում տարադրամի փոխանակման հայտարարություն է նկատել, որից հետո «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել Դավիթ ներկայացած անձի հետ և պայմանավորվել հանդիպել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ Ու․-ն գնացել է նշված հասցե և իրեն է մոտեցել տաքսի ավտոմեքենա, որի վարորդին փոխանակման համար տվել է 15 մլն 200 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, ով իր հերթին այն փոխանցել է այլ անձի և հետ վերադարձել և հասկացել, որ Դավիթ ներկայացած անձը խաբեությամբ հափշտակել է նշված գումարը։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930