ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է անհապաղ սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը

ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է անհապաղ սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը: Նոր Երկրում գտնվող հրաձգարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել, հայտնել է Անդրեյ Բելոուսովը ՌԴ նախագահի՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

ԱՄՆ-ը հոկտեմբերին վարժանքների ժամանակ Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված է մշակել և զբաղվում է իր ռազմավարական հարձակողական սպառազինությունների արդիականացմամբ: Dark Eagle հրթիռները, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է տեղակայել Եվրոպայում, կարող են Կենտրոնական Ռուսաստան հասնել վեց-յոթ րոպեում:

ԱԴԾ ղեկավար Պատրուշևը Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի հասկանան միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ-ի մտադրությունների հետ կապված իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս