«Այս դատից հետո Բաքուն պահանջելու է նաև բոլոր այն անձանց, որոնք ինչ-որ կերպ եղել են Արցախում, Արցախի արդարությունը պաշտպանելու համար զենք է վերցրել։ Բաքուն բոլոր այս մարդկանց համարելու է հանցագործ։ Այս իշխանությունները չեն հասկանում, որ իրենց էլ են հասնելու, իրենք էլ են հրամաններ տվել Արցախում։ Իշխանությունները չեն ասում, թե, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ համար է կռվել, չեն ասում, որ այս մարդիկ իրենց հայրենակիցներին են պաշտպանել։ Սրանք կցկտուր ինչ-որ բաներ են ասում, ծնկաչոք են, ցավալի է, բայց սա փաստ է»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։
Պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, նա ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ:
Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։
Հարցման մեջ նշվում է, որ թեև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի բազմամյա միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, ՌԴ խաղաղապահների համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ, արդյոք կարո՞ղ է Մոսկվան օգնել նրանց ազատ արձակելու հարցում:
ՀՀ-ն ամեն ինչ պետք է անի գերիների անվտանգությունն ապահովելու, նրանց վերադարձնելու համար. Աբրահամյան
ԿԽՄԿ-ն ասաց՝ հացադուլի ընթացքում Ռուբեն Վարդանյանին օտարերկրացի բժիշկ է այցելել. Արտակ Բեգլարյան
ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պնդում է, թե Բաքվում պահվող հայ գերիների կենցաղային պայմանները զգալիորեն բարելավվել են։
Մարտի 1-ից 3 անգամ թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը:
Նրանք, ովքեր հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա, պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին, X-ի իր էջում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ շեշտելով՝ արևմտյան երկրների աջակցության հույսը պատրանք է։
Մարտի 1-ին մեկնարկել է Թուրքմենստանից բնական գազի մատակարարումը Թուրքիա։ Գազը Իրանի տարածքով միանում է Թուրքիայի պետական նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի բաշխման ցանցին։
Եվրոպացիները քննարկել են Ուկրաինային տնտեսական և ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակները։ Ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացմանը, ապա Եվրահանձնաժողովը մարտի 6-ին այս հարցի վերաբերյալ ծրագիր կառաջարկի Եվրոպական խորհրդին։ Գագաթաժողովից հետո, ԵՄ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի և մյուս լիդերների խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան խուճապի մեջ է։
Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։
Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա:
Ըստ The Economist Intelligence Unit վերլուծական հետազոտական կազմակերպության՝ 2024 թվականի ժողովրդավարության ինդեքսի համաձայն, որը հրապարակել է The Economist ամսագիրը, Վրաստանի վարկանիշը նվազել է. Վրաստանն այժմ 4,7 բալով զբաղեցնում է 94-րդ տեղը։
Թուրքիան 2024 թվականին դարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ամենաարագ աճող երկու տնտեսություններից մեկն ունեցող երկիրը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն են։
Միջազգային դատական հայցերը, վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեխանիզմ են։ Ինչո՞ւ հրաժարվենք մեր այդ իրավունքից։ Ունե՞նք այն ռեսուրսը, որ կարողանանք մարտի դաշտում պատերազմել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին։ Ուրեմն ինչո՞ւ հրաժարվել միջազգային հայցերից։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել Աբխազիայի նախագահական ընտրությունների առիթով՝ հայտարարելով, որ դրանք իրավական հիմք չունեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը հայտարարել է, որ կուսակցությունը դիտարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կրկին առաջադրելու հեռանկարը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է IHA գործակալությունը։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից առաջին դասն այն է, որ արևմտյան պետությունների և նրանց խամաճիկ հանդիսացող երկրների աջակցությունը պատրանք է։ Այս մասին X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Բոլոր կառավարությունները պետք է սա հասկանան։ Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս իրավիճակին»,- ուկրաիներեն գրել է Խամենեին։ Այսպիսով, նա հիշեցրել […]
Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում ուժային տարբերակն անընդունելի է. այս հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է. այս մասին «Վերելք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ-ն:
2024 թ. Վրաստանը Հայաստան է արտահանել 137,43 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Ընդ որում Հայաստանից ներմուծումը կազմել է ընդամենը 72,70 մլն կՎտ.ժ, ինչը Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծման կառուցվածքում կազմում է 6%։
Ադրբեջանցի գործիչները շտապում էին ամեն ինչ անել, որպեսզի Արցախը դարձնեին Ադրբեջանի մշտական մաս։ Հասկանալի էր, որ Արցախն Ադրբեջանին կցելուց հետո հաջորդ փուլով ամեն ինչ արվելու էր, որպեսզի Սյունիքը ևս կցվի Ադրբեջանին։ Նահանգապետ դառնալուն պես Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Արցախի հայ բնակչության դեմ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն ազգային միասնությունը, հարևանների հետ ավելի սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը անվանել է տարրեր, որոնք կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները, հաղորդում է Tasnim-ը:
Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում` այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև` ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին` մարդկային»:
«Նախ Արցախը չպետք է ճանաչվեր Ադրբեջանի մաս․ երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, այդ մարդիկ դառնում են հանցագործ։ Հասկացաք, չէ՞, ինչ պետք է անի իշխանությունը, առնվազն պետք է հետ վերցնի իր այդ խոսքերը, ամո՛թ է»։
«Զելենսկին հեռացող գլոբալիստական աշխարհի ներկայացուցիչ է, իսկ Թրամփը՝ նոր եկող պետական ու ազգային շահերով առաջնորդվող աշխարհի: Խնդիրն այն է, որ միշտ է աշխարհը առաջնորդվել ազգային և պետական շահով, սակայն, տևական ժամանակ այդ հիմնական շահը, որն առաջնորդող է եղել աշխարհի համար, քողարկված է եղել ինչ-որ ձևակերպումներով, կանոններով, որը միշտ այդ աշխարհի հզորները խախտել են: Դրանք երկակի ստանդարտներն են, որոնք իր հետ կտանի հեռացող աշխարհը, և կմնան հենց այն օրենքները, որոնք կիրառելի են»:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «X» սոցիալական ցանցում հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին օկուպացված Արցախի տարածքների ականապատման համար
Նիկոլ Փաշինյանը մշտապես է եղել բանավոր արևմտամետ, հակառուսականություն արտահանող մեկը, որը ժամանակ առ ժամանակ երկրում ուժեղացնում է հակառուսական դոզան. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ մինչև այժմ ռուսական կողմն այդ ամենի վրա աչք էր փակում՝ պայմանավորված ուկրաինական ֆրոնտով։