Վրաստանը խաղաղ, կառուցողական ոգով ձգտելու է հասնել ՌԴ-ի հետ հակամարտության քաղաքական կարգավորման: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով հանրապետության կառավարության նիստում։
Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 8-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբեր Անսարին օգոստոսի 3-ին մեկնել է Անկարա՝ բանակցելու թուրք պաշտոնյաների հետ:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռոուհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում:
Իրանը 16 միջոցառումներից բաղկացած ցուցակ է պատրաստել ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման:
«Ես կարծում եմ՝ զարգացումներն այնքան արագ կարող են լինել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այլևս չլինի։ Ռուսաստանում կարող են կարդինալ փոփոխություններ լինել»:
Ադրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին ողջակիզել իր ամուսնուն:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները որևէ կերպ չեն առնչվում Վրաստանին. «Մեր երկրի նման պետությունը չի կարող այդտեղ դերակատար լինել»։
Վրաստանի քաղաքացիներն առաջատարների եռյակի մեջ են մտել 2017 թվականի հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում Թուրքիա այցելած օտարերկրացիների թվով:
Թուրքիայի Վան նահանգում հայկական գերեզմանոց է պղծվել: Վանի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:
Ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Վանի նահանգից ընտրված պատգամավոր Լեզգին Բոթանը:
Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել անհնազանդ Նարդարան ավանի բնակիչներին, նրանց ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ շարունակում են կիրառել անմարդկային միջոցներ:
Հայաստանը և, վստահ եմ՝ նաև Իրանը շահագրգռված են անելու առավելագույնն ավանդական հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, ինչը վերահաստատվեց նաև իմ իրանցի գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Թուրքիայի Մարմարիսի շրջանում զբոսանավ է խորտակվել:
Անկարայի նահանգապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակում զանգվածային հավաքների վերաբերյալ արգելքներ է սահմանել:
Բաքվի բնակիչ Սարխան Ջաբբարովը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին պայթյուն են իրականացրել:
Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Ադրբեջանի բանկային համակարգը 2016-ին մանաթի արժեզրկման և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի ու գների անկման հետևանքով հայտնվել է բավականին ծանր իրավիճակում:
Առնվազն 60 խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի Դեյր Զորի նահանգի մի քանի շրջաններում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:
Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով Թուրթիայում ձերբակալվել են մի խումբ զինվորականներ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում 20-22 հազար խրոնիկ թմրամոլներ կան:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի 26-30-ը «Արդարության համաժողով» կազմակերպել:
Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները:
Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած: