Բաժիններ՝

Թուրքիայում հայտարարել են հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 17-ին հաղորդել է երկրի հարավում հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին, որոնք փորձում էին անօրինականորեն երկիր տեղափոխվել Սիրիայից. ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու պատճառով։

«Հաթայի նահանգի Նառլիջի շրջանում թուրք-սիրիական սահմանին Սիրիայից Թուրքիա անօրինական անցնելու փորձ կատարելիս ձերբակալվել է վեց մարդ, նրանցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում մի կին, որն ավելի վաղ փնտրվում էր ԻՊ-ին անդամակցության կապակցությամբ, իսկ մեկը Լիբիայի քաղաքացի է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Իսլամական պետությունը» կազմավորվել է 2006 թվականին մի շարք ահաբեկչական խմբավորումների միավորման ճանապարհով: Մինչեւ 2013 թվականը խմբավորումը պատկանում էր շարքային սուննի ինքնավար զինված կազմավորումների թվին եւ չորս հազարից ավելի մարդ չուներ: Խմբավորումը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի ամռանը, երբ զինյալները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա: ԻՊ-ն առավել մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում իրականացված գործողությունների ժամանակ, որտեղ կռվում էր կառավարական ուժերի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս