Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:
«Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։
Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:
«Եթե տվյալ իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանային ամբողջականության խնդիրները, ուրեմն՝ տվյալ իշխանությունը պետք է փաստի, որ ինքը տապալել է, ինչպես այլ ոլորտներում, տապալել է նաև տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս իշխանությունների պարագայում, կարող ենք սպասել, որ ադրբեջանական սադրանքները, նկրտումները շարունակվելու են, ադրբեջանական պահանջները շարունակվելու են։ Ակնկալել, որ Ադրբեջանը կպահի որևէ պայմանավորվածություն, կամ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի՝ ինքնախաբեություն է։ Պետք է սպասենք այս ոճով ագրեսիվ, ավելի ագրեսիվ գործողությունների շարունակություն, ադրբեջանական նոր պահանջներ, որը սպասելի է ադրբեջանական պետական մտածողությանը քիչ թե շատ ծանոթ մասնագետի համար»։
Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, և իրավիճակը հետզհետե բարելավվում է:
Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար։
«Այդ առումով Սև լիճը, բացի նրանից, որ օգտագործվել է ոռոգման համար՝ ինչպես մեր բոլոր լճերը, նաև այդ ջուրն այնքան մաքուր է եղել, որ խմելու համար է օգտագործվել։ Այս առումով ոչ մի դեպքում լիճը կորցնել չի կարելի։ Ինչ վերաբերում է թունավորմանը, ապա դա քրեական հարց է, որ կարիք ունի ապացուցման»,- նշեց Կարինե Դանիելյանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
Իրանը բացառում է Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում որևիցե նախնական համաձայնագրի կնքումն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերսկսման վերաբերյալ:
«Նրանք փաստացի ցանկանում են Արցախի տարածքի համար ասել, որ այդ հատվածում գտնվող բոլոր զինված մարդիկ, իրենց համար զինված խմբավորում են, ահաբեկիչներ են։ Այսինքն՝ այդ զորավարժությունները բազմաթիվ խութեր ունի։ Այդուհանդերձ, մենք դրանց մասին որքան էլ բարձրաձայնենք, միևնույն է՝ Ադրբեջանն այս զորավարժություններն անցկացնելու է, մենք որևէ միջազգային արձագանքի չպետք է սպասենք»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև:
Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը:
Առնվազն երեք մարդ է տուժել մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս – արեւելքում տեղի ունեցած երկրաշարի ժամանակ:
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան–Իվ Լե Դրիանի միջև:
Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքի անվտանգության խորհրդի պատրաստած զեկույցում տվյալներ են հրապարակել 2021թ. առաջին 4 ամիսների ընթացքում աշխատավորների մահացության դեպքերի վերաբերյալ:
Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2021թ․ «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքները ամենից վատթար վիճակում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ից Ադրբեջանի բանակում անցկացվում են տաբեր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է համարում Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման մեղադրանքները, ասել է նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Ինձ համար ուղղակի անընդունելի է այս փաստը, որ մենք ամբողջ աշխարհին ի ցույց ենք դնում մեր խայտառակ անճարությունը: Հասկանո՞ւմ եք, 250 զինվորական ոտքով հատել է հայ-ադրբեջանական այս պահին գործող սահմանը, հայտնվել ՀՀ տարածքում, և Հայաստանի իշխանությունները ուղղակի մեկ օր խաբում էին հասարակությանը, որ նման բան չկա, իրենց հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին էին լծել աշխատանքի, որոնց ներկայացուցիչները լկտիաբար հարձակվում էին բոլոր այն անձանց վրա, ովքեր մանրամասն ներկայացնում էին, թե ինչ է տեղի ունենում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։
«Սահմանի իրավիճակի շուրջ ևս դրսևորվում է աշխարհաքաղաքական պայքար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված աննախադեպ սահմանային միջադեպին։
Վրաստանում մայիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1576 նոր դեպք:
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցել է թեկնածությունը հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին գրանցել է թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Շատ են խոսում, ինչ լինում է՝ Մոսկվան ինչ-որ բաներ է պետք անի, վաղը ոչխարը կանցնի սահմանը, դա և՞ս Մոսկվան պետք է կարգավորի, պետք է գա՝ ետ քշի՞ ոչխարին: Ռուսաստանը կոմունիկացիոն ծրագրերի շուրջ հրադադարի հայտարարություն է ստորագրել, Ռուսաստանը չի ստորագրել, որ սահման է դեմարկացիա անելու, դա երկու կառավարությունների իրավասությունն է: ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում»,- ասաց նա:
«ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում: Քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրականացնում է ներխուժման ակտ կամ պատրաստվում է պատերազմի, ուստի ՀԱՊԿ-ին դիմումը չի ունենալու որևէ հեռանկար»,- ասել է նա:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է «Իրնա» գործակալությունը: