Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակն Իսրայելին մեղադրել է «մանկասպանության մեջ»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում:

Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ:

«ՄԱԿ-ը, կոչ անելով Իսրայելին և Պաղեստինին, ասում է՝ պետք է անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, ահաբեկչությունը և աղետը: Նախ ՄԱԿ-ը թող դադարեցնի այդ անիմաստ կոչերը: Հավասար կոչ են անում մանկասպաններին և նրանց, ում երեխաները սպանվել են: Սա քաղաքական երկերեսանիություն է»,- գրել է Չելիքը:

Նրա պնդմամբ. «ՄԱԿ-ի այդ վարքագիծը ոչ այլ ինչ է, քան խրախուսել Իսրայելին՝ ավելի շատ հետապնդումներ իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս