Վրաստանում չեղարկում են դիմակների պարտադիր կրումը հասարակական տրանսպորտում
Վրաստանում հասարակական տրանսպորտում դիմակներ կրելը ոչ պարտադիր կդառնա հունիսի 20-ից: Այդ մասին լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գանբունիան:
Նման որոշում ընդունելու համար հիմք է դարձել Վրաստանի համաճարակաբանական կայուն վիճակը: Կորոնավիրուսով ախտահարման դեպքերը սկսել են կտրուկ կրճատվել փետրվարից:
«Դիմակներ կրելու հանձնարարականը պահպանելը կարեւոր է այն մարդկանց համար, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ: Դիմակներ կրելը պարտադիր է կմնա միայն բուժհաստատություններում»,-ասել է Գաբունիան:
Պարտադիր դիմակային ռեժիմը ինչպես հաստատություններում, այնպես էլ դրսում Վրաստանում գործարկվել 2020 թվականի նոյեմբերից: Դրսում դիմակներից հրաժարվելը թույլատրել էին 2021 թվականի հունիսին, բայց կարճ ժամանակով:
Նախազգուշական միջոցառումները կրկին խստացվել են օգոստոսին՝ համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման պատճառով: Դրսում դիմակներ կրելու պահանջը կրկին չեղարկել են 2022 թվականի մարտի 28-ից: Այսպիսով Վրաստանում գործնականորեն հանվում են բոլոր քովիդ-սահմանափակումները:
Նախօրյակին օտարերկրացիներին թույլ են տվել երկիր մուտք գործել առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի եւ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի: Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Երկիրը վերապրել է կորոնավիրուսի վեց ալիք:
Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» նոր շտամով վարակման առաջին դեպքը: Համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 1,6 միլիոնից ավելի դեպք, հաղորդել է Sputnik-ը: