Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Ներկայումս ծավալվող գործընթացը ողջունելի է միայն հանդիպումների ինտենսիվությամբ: Այսինքն՝ նախարարները բավականին հաճախ են հանդիպում: Վստահ եմ, որ այդ հանդիպումները չեն հանգեցնելու լուրջ արդյունքների, այդ հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորմանը վերաբերող համակարգային և խորքային հարցեր չեն քննարկվում տարաձայնությունների պատճառով, բայց միտումը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները որոշ առումով գործում են, որը գուցեև հանդիպումների այս ինտենսիվության արդյունքն է»:
Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Մուհարեմ Քյոսեն ցմահ բանտարկության է դատապարտվել պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը։
Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության եւ հակաօրինական գաղտնի կազմակերպությանը մասնակցելու մեջ:
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց–գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գիրքը, փաստորեն, կոնկրետ քարոզչական նպատակներ է հետապնդում։
ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել է, որ հրեական պետությունը միշտ հիշելու է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը։
Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն է անցնում:
Թուրքիան հանդես է գալիս Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու օգտին:
Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։
Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին:
Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին:
Պոլսո Հայոց նոր պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը 2019 թ․ դեկտեմբերի 11-ին, իր ընտրվելուց ի վեր թուրքական մամուլին մի շարք հարցազրույցներ տալուց հետո, 2020 թ․ հունվարի 15-ին պատասխանել է իրեն քննադատող հայերին՝ պաշտոնական «Լուսաբանություն» տալով Թուրքիայում հրատարակվող հայկական թերթում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ «վեցյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններից: Այդ մասին հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում:
Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում:
Թեհրանը պատրաստ է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը:
Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում։
2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չեն:
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ:
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:
Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս:
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները:
Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ չհիմնավորված է հաարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին: