Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ հայկական կողմը դժգոհ է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից և մնացած բոլորից, քանի որ քաղաքականության մասին պատկերացումներն այնպիսին են, որ ինչ-որ մի այլ երկիր պետք է ավելի շահագրգռված լինի ՀՀ շահերով այնպես, ինչպես սեփական երկրի շահերի դեպքում: Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու են ՀՀ իշխանությունները դժգոհ Արևմուտքից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ։
Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա մարտի 16-ին։
Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ղեկավար Ազնավուր Սաղյանը շեշտեց, որ ապրելով շրջափակման պայմաններում՝ որևէ բնակչի մտքով չի անցնում լքել Արցախը։
Նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:
Տեսնում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում վիճակը ռազմական առումով սրելու կոնկրետ գործողություններ
Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը՝ ԵԽ-ն, ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որի մասին, ի դեպ, իշխանական լրատվամիջոցներն այս ընթացքում այդպես էլ դիտավորյալ չխոսեցին։
Թուրքիայի պետական բյուջեն փետրվար ամսվա կտրվածքով ունեցել է մեծ դեֆիցիտ։
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է: Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են:
«Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պետք է Պապիկյան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցությունը քրտինքը ճակատներին՝ փորձեն հիմարագույն և վտանգավոր թեզը հերքել: Նկատի ունեմ երեկվա Նիկոլի ասած այդ 5-րդ շարասյան պատճառով պարտությունը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մեզ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը
«Ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի հետ սրումը սկսվեց 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիները հանգիստ մտան ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը, որը որպես դաշնակից՝ ենթադրաբար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր, ոչ մի բան չարեց:
«Պրեսսինգում» Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Արտյոմ Տոնոյանն է:
10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։
«Այսօր Ռուսաստանի շուկան Հայաստանի տնտեսության փրկարար օղակն է, իսկ եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե Ռուսաստանի փոխարեն՝ կարտահանեն ապրանք Թուրքիա, ապա նրանց պետք է հիասթափեցնեմ՝ Թուրքիան Հայաստանի ապրանքի կարիքը չունի, մյուս կողմից՝ բա եթե արտահանող եք, ի՞նչն է խանգարում, որ հիմա դա անեք, ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայից ապրանք բերում եք, բայց Հայաստանից չեք արտահանում, հետևապես, կրկնում եմ՝ Ռուսաստանի հետ պետք է գնալ հարաբերությունների կարգավորման՝ հանուն հայկական շահի»։
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (TEPAV) զեկույց է պատրաստել, որտեղ դիտարկումներ է արել երկարաշարժի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև հասցված վնասների վերաբերյալ։
Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:
Դեռևս մինչև պատերազմը՝ երկուսուկես տարում, Փաշինյանը հիմնովին փոխել տվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, մի քանի անգամ փոխվեց բանակի հրամանատարը, ազատվեցին մարտական հարուստ փորձ ունեցող և իրենց տեղանքներին լավ ծանոթ պաշտպանական շրջանների հրամանատարները, նրանց փոխարեն անհասկանալի և չարդարացված նշանակումներ արվեցին։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տեղեկատվական ակտիվության վրա՝ նկատելով, որ Ադրբեջանն իր գործողություններից առաջ սովորաբար նման տեղեկատվական գործունեություն է իրականացնում:
Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում:
Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու պայքարը քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։
Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, NEWS.am-ին տված մեկնաբանությունում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հեռանկարներին:
Եթե Ալիևի միջոցով բանակցային գործընթացի նյութերին ծանոթացած Փաշինյանը մինչ այսօր չի կարողացել ըմբռնել վերոնշյալ տեքստերի բովանդակությունը, ապա մենք գործ ունենք առնվազն սահմանափակ գործունակ անձի հետ: Իսկ եթե հասկացել է, ապա նորից միտումնավոր ստում է: Ստելու նպատակներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որպեսզի կոծկի իր տոտալ ձախողումը:
Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին:
Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանը թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ կա հայ-թուրքական հակամարտություն, որը չի ծագել երեկ, 1918-ին, 1991-ին, 1993-ին, այլ այն ծագել է այն պահից, երբ հայկական քաղաքական գործոնը և թուրքական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում նույն տարածքի համար սկսել են պայքարել: Այսինքն, խոշոր հաշվով, երբ թուրքերը սկսել են հաստատվել այս տարածաշրջանում, և այդ նախապայմաններն անդադար եղել են: