Էրդողանի խոսնակն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ ի թիվս բազմաթիվ հարցերի քննարկվել է Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։
Խոսվել է նաև թուրք-աամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին, ընգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու կարևորությանը։
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։
Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու պայքարը քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։