Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կազմել է 150 մլրդ դոլար

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (TEPAV) զեկույց է պատրաստել, որտեղ դիտարկումներ է արել երկարաշարժի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև հասցված վնասների վերաբերյալ։

Ըստ զեկույցի՝ երկրաշարժի պատճառած վնասներն ու ավերածությունները եղել են Թուրքիայի 11 նահանգում։ Այդ նահանգներում շենք-շինություննեերի 40 տոկոսը վնասվել և ավերվել է։

Ենթակառուցվածքների վերականգման համար կպահանջվի 88 մլրդ դոլար, որի մի մասը կֆինանսավորի պետությունը։

Աղետի գոտու բնակչությանը բնակարաններով, զբաղվածությամբ, կրթությամբ ապահովելու համար կպահանջվի 17 մլրդ դոլար։

Բացի դայդ, Թուրքիայի ֆինանսական համակարգի համար լրացուցիչ ճնշում կլինի առաջիկա 10 տարում զարգացման մոդելի մշակման հարցը՝ շինությունների սեյսմակայունության տեսանկյունից։

Ընդհանուր առմամբ երկրաշարժի պատճառած վնասը գնահատվել է 150 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031