Ուշագրավ փաստեր այն մասին, թե ինչու պարտվեցինք պատերազմում
Դեռևս մինչև պատերազմը՝ երկուսուկես տարում, Փաշինյանը հիմնովին փոխել տվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, մի քանի անգամ փոխվեց բանակի հրամանատարը, ազատվեցին մարտական հարուստ փորձ ունեցող և իրենց տեղանքներին լավ ծանոթ պաշտպանական շրջանների հրամանատարները, նրանց փոխարեն անհասկանալի և չարդարացված նշանակումներ արվեցին։
Հայաստանի և Արցախի սահմանագծի ամբողջ երկայնքով 2020-ին թուրք-ադրբեջանական անժամկետ զորավարժություններ էին, և դրանց թիրախը հստակ էր՝ Հայաստանն ու Արցախը։ Փոխանակ դրան համարժեք արձագանքելու, մեր բանակային զորամիավորումներին համարժեք մարտական խնդիր տալու՝ Փաշինյանն անում է ճիշտ հակառակը. Նախ՝ հետաձգում, ապա՝ չեղարկում է համապետական «Շանթ» զորավարժությունը։
2020-ի սեպտեմբերին՝ պատերազմից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ՀԱՊԿ-ը նախազգուշացնում է Հայաստանին սպասվող էսկալացիայի մասին, և մեր Անվտանգության խորհրդին առաջարկում զորավարժություններ անցկացնել՝ համապատասխան մեթոդական օգնությամբ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ։ Հայաստանը մերժում է ՀԱՊԿ-ի այդ առաջարկը։
Մանրամասները՝ տեսանյութում