Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի կցումը Ռուսաստանին որակել է որպես «անեքսիա»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին կցվելու 9-րդ տարելիցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմի կցումը Ռուսաստանին, որակել է, որպես «անեքսիա»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Անեքսիայի տարելիցի կապակցությամբ մեր դիրքորոշումը կրկին հաստատում ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ»:
Նշվել է, որ Թուրքիայի համար շարունակում է կարևոր մնալ Ղրիմի թյուրք-թաթարների իրավունքների հարցը:
«Թուրքիան շարունակելու է աջակցել Ղրիմի թաթար մեր հայրենակիցներին իրենց պատմական հայրենիք Ղրիմում՝ պահպանելով նրանց ինքնությունը և ապահովելով, նրանց համար ապահով և խաղաղ կյանք»։