Տարածաշրջանը եռում է․ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի մասին արդեն պաշտոնական հայտարարություններ են, իսկ Հայաստանում իշխանությունները նախընտրական աժիոտաժի մեջ են։
Պահանջում ենք անհապաղ վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղուն։ ՌԴ-ն, ինչպես նախկինում, պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը, ասված է Իրանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՐՏԱԿԱՐԳ Իրավիճակ Մերձավոր Արևելքում:
Շվեյցարիան մտահոգված է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների կապակցությամբ և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու պահպանել միջազգային իրավունքը։
Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Երկու պետություն, որոնք ունեն ռազմավարական շահեր Իրանում և ոչ պակաս շահագրգռված են Իրանի թուլացմամբ։
Ըստ քաղաքագետի, տուրբուլենտ իրավիճակներում միշտ էլ այն երկրները, որոնք անվտանգության տեսակետից շատ խոցելի են, հայտնվում են լրացուցիչ ծանր ավտանգային ռիսկերի ճնշման տակ։
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունն իրականացնելիս գործի է դրել իր տիեզերական ուժերը, ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, ծովային հետևակի կորպուսը և ցամաքային զորքերը: Այս մասին հայտնում է թե Washington Փոստ-ը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
IRNA լրատվականը հայտնում է, որ Հորմոզգանի նահանգապետի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով տեղակալը տեղեկացրել է՝ այսօր սիոնիստական ռեժիմի կողմից Մինաբի վրա իրականացված հարձակումների հետևանքով հարված է հասցվել աղջիկների տարրական դպրոցին, ինչի արդյունքում զոհվել են հինգ աշակերտուհիներ։
«Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ նիստ գումարի և միջոցներ ձեռնարկի՝ Իրանի դեմ իրականացվող ագրեսիան դադարեցնելու համար»։
Նաև այսպիսի իրավիճակների համար են թշնամական Թուրքիան ու Ադրբեջանը ուզում իրենց համար վերահսկելի «միջանցք», որ Իրանից կախված չլինեն, այլ իրենց ուզածով «անխոչընդոտ» գնան ու գան Սյունիքով։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «NetBlocks» ինտերնետ-մոնիտորինգի միջազգային ծառայությանը:
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին ագրեսիայի մեջ՝ հայտարարելով, որ իրանական քաղաքացիական և ռազմական օբյեկտներին հարվածները հասցվել են դիվանագիտական գործընթացի ժամանակ:
IRNA լրատվականը հայտնում է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Տիեզերական ուժերի կողմից հակառակորդի գործողություններին կոշտ պատասխան սկսելու հետ միաժամանակ, տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի չորս ռազմական բազաներ ենթարկվել են իրանական բալիստիկ հրթիռների բազմակի հարվածների։
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարձակումը ստացել է «Էպիկական ցասում» անվանումը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Երբ հարևան երկրում սկսվում է ռազմական էսկալացիա, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը։ Անվտանգությունը PR նախագիծ չէ։ Պետական կառավարումը՝ բլոգինգ չէ։
Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։
«Քո ղեկավարած պետությանը սահմանակից բարեկամական երկրում պատերազմ է, որի վրա հարձակվել է աշխարհի գլխավոր գերտերությունը՝ անկանխատեսելի ու նույնիսկ աղետալի հետևանքներով»:
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանի համար «կարմիր գծեր» չկան, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով ներկայանալ չցանկացած իրանցի պաշտոնյայի։
ԱՄՆ-ն ներկայումս հարվածում է բացառապես Իրանի տարածքում գտնվող թիրախներին: Այս մասին Al Jazeera-ի եթերում ասել է ամերիկացի պաշտոնյան։
Իմ եղբայրներն ու քույրերը՝ Իսրայելի քաղաքացիներ, ոչ վաղ անցյալում Իսրայելը և Միացյալ Նահանգները սկսեցին գործողություն՝ վերացնելու Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող էքզիստենցիալ սպառնալիքը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:
Դոնալդ Թրամփը կոչ է անում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ ասելով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում կհայտնվեն անխուսափելի մահվան առջև։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իսրայելը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։
«Արդեն երկրորդ անգամ հարված է հասցվում Իրանին՝ առանց հստակ հիմնավորումների»,- այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է իրանցի հայտնի լրագրող Աբբաս Ջուման, անդրադառնալով Իսրայելի ռազմական ագրեսիային Իրանի դեմ։
Վարուժան Գեղամյանը գրում է. «Ըստ ամենայնի՝ իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը (դրանց թվում՝ Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքյանը), սակայն վերջիններս Թեհրանում չեն։
Առայժմ տեղեկությունները շատ սահմանափակ են, և իրավիճակը զարգանում է դինամիկ կերպով՝ րոպե առ րոպե: