Ի՞նչ պետք է իմանա հայ ուղևորը՝ Մերձավոր Արևելքում արտակարգ իրավիճակի ֆոնին. Հակոբ Ճաղարյանի ուղեցույցը

Ավիացիոն հարցերով փորձագետ Հակոբ Ճաղարյանը գրում է. «ԱՐՏԱԿԱՐԳ Իրավիճակ Մերձավոր Արևելքում

Ի՞նչ պետք է ԻՄԱՆԱ ՀԱՅ ՈւՂևՈՐԸ

Հայրենակիցներ

Այսօր ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարձակում են սկսել Իրանի դեմ:

Չանդրադառնալով քաղաքական ասպեկտներին, ես մտահոգ եմ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իմ հայրենակիցների համար:

ԱՄՆ–Իսրայել համատեղ ռազմական գործողությունների հետևանքով Իրանի և Իրաքի օդային տարածքների փակումը լրջորեն խաթարել է տարածաշրջանային ավիահաղորդակցությունը։ Արդյունքում բազմաթիվ հայ ուղևորներ մնացել են Էմիրաթների օդանավակայաններում:

Ստեղծված իրավիճակը դասվում է որպես արտակարգ աշխարհաքաղաքական հանգամանք (force majeure / extraordinary circumstances), ինչը իրավական տեսանկյունից ունի որոշակի առանձնահատկություններ։

Սակայն նույնիսկ այս պայմաններում ուղևորներն ունեն հստակ իրավունքներ և գործնական լուծումներ։

1. Ուղևորների իրավունքները միջազգային իրավունքի շրջանակում
🇪🇺 EU Regulation 261/2004
Regulation (EC) No 261/2004
Այս կարգավորումը կիրառվում է՝

• ԵՄ-ից մեկնող բոլոր չվերթների դեպքում

• ԵՄ գրանցում ունեցող, կամ ԵՄ օդային կարգավորումներն ընդունած, ԵՄ հետ սուբլիմացված բոլոր ավիաընկերությունների բոլոր չվերթների դեպքում

Այն սահմանում է․

• Տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում
• Սնունդ, խմիչք, հյուրանոց (եթե անհրաժեշտ է գիշերակաց)
• €250–€600 փոխհատուցում (միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է)

⚠️ Կարևոր․ ռազմական գործողությունների և օդային տարածքի փակման պարագայում փոխհատուցման գումարը չի կիրառվում, քանի որ դա համարվում է “extraordinary circumstance”։

ՍԱԿԱՅՆ խնամքի պարտավորությունը (care obligation) մնում է ուժի մեջ։

Ավիաընկերությունների ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ, և ուղևորների ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ մասին հատուկ կարգավորումներ կան նաև Չիկագոյի և Մոնրեալի Կոնվենցիաներում, որոնցով ես այս գրառումը չեմ ծանրեցնի

✈️ IATA ուղեցույցներ

International Air Transport Association

Արտակարգ իրավիճակներում IATA-ի շրջանակներում կիրառվում են.

• re-routing համաձայնագրեր
• interline ticket acceptance
• պաշտպանական ապահովագրական մեխանիզմներ

Ուղևորներին խորհուրդ է տրվում պահանջել, որ ավիաընկերությունը օգտագործի իր գործընկերների ցանցը վերաուղղորդման համար։

ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս`

Օգտագործել Էմիրաթական բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ

Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝

🇦🇪 Դուբայ (Flydubai)
🇦🇪 Շարժա (Air Arabia)
🇦🇪 Աբու Դաբի (Wizz Air Abu Dhabi)

Որտեղից նշածս ավիաընկերություններն ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ:
ինքնուրույն կարող եք օնլայն գնել Ձեր հետադարձի տոմսը, եթե ավիաընկերության առաջարկը ձեզ չբավարարի:
ԱՌԱՋԱՐԿՈւՄ ԵՄ`

1. Ստուգել ոչ միայն Երևան ուղղությունը, այլ նաև այլ տարածաշրջանային կետեր
2. Օգտվել multi-leg տարբերակներից
3. Դիտարկել նաև Թբիլիսի վերադառնալու տարբերակը: Վրաստանից ՀՀ հասնելն անհամեմատ ավելի դյուրին է, քան ցանկացած այլ վայրից

Որպես ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ օդանավակայաններ

ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս`

1. Լառնակա (Կիպրոս)

որտեղից

Հայկական Fly One և եվրոպական WizzAir ընկերությունները կատարում են համարյա ամենօրյա թռիչքներ:

Տոմսերի արժեքը տարբեր օրերի տատանվում են 400-600 ԱԷԴ դիրհամ արժեքի մեջ

2. Բեյրութ (Լիբանան)

Էմիրաթական 2 ընկերություն (Fly Dubai և AirArabia), ինչպես նաև լիբանանյան MEA ավիաընկերությունները կատարում են օրեկան մի քանի թռիչք:

Տոմսերի արժեքը $200 սահմաններում է:

ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվում:

3. Եգիպտական օդանավակայաններով`

Կահիրե, Շարմ-էլ-Շեյխ, Հուրգադա:

Ցանկացողները կարող են ընտրել նաև Ստամբուլով վերադարձի ճանապարհը:

Ես այն նշում եմ վերջինը, և հույս ունեմ, որ դա չի օգտագործվի: Ուղղակի իմացեք ծայրահեղագույն իրավիճակում օգտագործելու համար:

ԳՈՐԾՆԱԿԱՆ քայլեր ուղևորների համար

1. Մի սպասեք միայն ավտոմատ վերաբաշխմանը
2. Պահանջեք գրավոր արձանագրում (delay certificate)
3. Պահպանեք բոլոր ծախսերի փաստաթղթերը
3. Գրանցվեք ՀՀ դեսպանատանը

Հեռ: +(9712) 444 41 96

4. Ստուգեք travel insurance-ի պայմանները

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս՝

Հայաստանի համար կենսական է բազմակենտրոն օդային կապերի զարգացումը և այլընտրանքային հաբերի ստեղծումը։

Արտակարգ աշխարհաքաղաքական միջավայրը պահանջում է ոչ միայն ճկուն ավիաընկերություններ, այլ նաև պետական մակարդակով համակարգված գործողություններ։

Ստեղծված իրավիճակը լուրջ է, բայց ոչ անլուծելի։

Ուղևորները պետք է իմանան իրենց իրավունքները, իսկ ավիաընկերությունները պարտավոր են ապահովել նվազագույն սպասարկման և վերաուղղորդման մեխանիզմներ, հատկապես force majeure պայմաններում։

Գրառմանս

ՀԻՄՆԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ

Մի խուճապեք։

Իրավական հիմքերը ձեր կողքին են։ Գործեք կառուցողական և գրագետ»:

Տեսանյութեր

Լրահոս