Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից է անվանել Ուկրաինային ռազմական օգնության արագ տրամադրումը։
«Այդ թեզը գրեթե նույնությամբ կրկնել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։ «Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
Սալիվանը և Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի օգնության տարբեր հարցեր, ինչպես նաև ընդգծել են Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության կարևորությունը։
Գաբրիել Աթալը նշել է, որ Ադրբեջանից պահանջել է «հետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից»՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ինքն է ընդունել, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետում»:
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ուիթինգդեյլն անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց հրատապ խնդիրներին։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:
Եթե Ֆրանսիական կոնտինգենտը հայտնվի Ուկրաինայում դրանց «համակարգված ոչնչացումը», կլինի «ոչ թե ամենադժվարներից, այլ չափազանց կարևոր խնդիրներից», Տելեգրամի իր էջում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ շեշտելով․ – «Փաստորեն, լավ կլիներ, որ անհանգիստ ֆրանսիացիները մի երկու գունդ ուղարկեին Բանդերլենդ»։
«Եթե մի պահ պատկերացնենք՝ կա նման վտանգ, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարաբերությունները փչացնում մեր ավանդական դաշնակցի` Ռուսաստանի հետ»:
Փաշինյանի կողմից ձեզ ջանասիրաբար ներկայացվող ադրբեջանական տեղանունների իմաստը նա է, որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա, այն է ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի լուծարումը:
Ռուսաստանի իշխանություններն էլ հայտնում են վերջին օրերին Ռուսաստանի տարբեր շրջանների գնդակոծության մասին։ Անցյալ շաբաթվա սկզբից ամեն օր հարվածներ են հասցվել Բելգորոդի մարզին, զոհվել է 16 մարդ։
Միացյալ Թագավորության խորհրդարանում քննարկում է անցկացվել «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ համապատասխան հանձնաժողովներն այժմ աշխատում են օրինագծի տեքստի վրա, որը կքննարկվի «հնարավորինս շուտ»։
Թուրքիայի Կենտրոնական բանկը տվյալներ է հրապարակել 2019-ից 2023-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ:
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
Ֆուդբոլի միջազգային ֆեդերացիան (FİFA) թուրքական 6 ակումբի նկատմամբ տրանսֆեր իրականացնելու արգելք է կիրառել:
Հիպերձայնային այս հրթիռը ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու հիմնական ծրագրերից մեկն է՝ ստեղծելու օդային բազավորման հիպերձայնային զենք, որը կարող է թռչել Մախ 5-ից (ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ մեծ արագություն) ավելի արագ և բարձր մանևրելու հնարավորություն ունի:
Այնպես որ, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոն» ձեռք բերելու մեջ, ով իր ժամանակ մատակարարված հրթիռները համարում է «անորակ» և պաշտպանության նախկին նախարար կալանքի տակ պահում՝ հրաժարվելով հրթիռների փորձաքննությունից, ավելի մեծ գումարներ է դրանից հետո վճարում «մետաղաջարդոնի», «անպիտան» կամ ոչ կիրառելի սպառազինության վրա:
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայության խափանումներից, ասվում է Downdetector կայքի տվյալներից, որը վերահսկում է ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները։Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովն ավարտելով նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը՝ հայտարարել է, որ պետության նոր ղեկավար է ընտրվել պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն: Այդ մասին տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով The Jakarta Post պարբերականին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Քարտեզների թեման շատ բարդ է, քանի որ մի թվականի քարտեզ գոյություն չունի, որ կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ սահմանազատմանը վերաբերող հարցին։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդանը հայտարարել է, որ աջակցում է բողոքող ֆերմերների պահանջներին: Այս մասին մարտի 20-ին հայտարարել է Լեհաստանի նախագահը՝ լրագրողների հետ զրույցում։
Ավելի քան մեկ երրորդով նվազել է թեթև մեքենաների ներմուծումը Վրաստան։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` եթե 2023 թվականին երկիրը գնել է 402 մլն 729.000 դոլարի (28.868 միավոր) ավտոմեքենա, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 258 մլն 122.000 դոլար (17.515 միավոր)։
Լոկ Սաբհայի (Խորհրդարանի ստորին պալատի) և Հնդկաստանի նահանգային օրենսդիր ժողովների ընտրությունները կանցկացվեն ապրիլի 19-ից 7 փուլով․ արդյունքները պետք է հրապարակվեն մինչև հունիսի 4-ը։
«Հարցրեք՝ այդ որ գաղտնի խոսակցություններում ասում են, թե Հայաստանը կլինի 10 հազար քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ դրա մասին բացահայտ չեն ասում, չէ՞ որ նույն Անկարայից է ասվել՝ այդպես պետք է ասել։ Հո պատահակա՞ն չէր, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.), անկախության շարժում էր սկսել հենց անկախ Հայաստանում»,- խոսքը եզրափակեց քաղաքական գիտությունների թեկնածուն։
Եվրոպական միության և նրա կազմի մեջ մտնող երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության գումարը հասել է 33 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթից դուրս Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու հնարավորություն տվեցին. Ինչո՞ւ է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա՝ սահմանազատում չարած որևէ քարտեզի վրա որոշում, թե այսինչ հատվածում Հայաստանը սահմանագծում ենք անելու և դրա մասին ասում ենք ժողովրդին:
Պատասխանելով պատագամավորի ճշտող հարցին, թե ինչ տվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, և ինչ են անում իշխանությունները, որպեսզի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորվեն, Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարան էլ էր բերել Հայաստանի քարտեզի մակետը, ցույց տվեց այն ու ասաց, թե այդ քարտեզը ցույց են տալիս նաև ՀԱՊԿ-ին և հարցնում՝ իրենք ՀՀ ինքնիշխան տարածքը համարո՞ւմ են իրենց պատասխանատվության գոտի: Բազմիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ սահմանները։
Վիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի Կոմունիստական կուսակցությունն ընդունել է նախագահ Վո Վան Թիոնգի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ քաղաքական վայրիվերումները կարող են վնասել օտարերկրյա ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ: