Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ. Թեհրանը և Վաշինգտոնը քննարկել են միայն միջուկային էներգիայի և պատժամիջոցների հարցը

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Օմանում անուղղակի բանակցությունների առաջին փուլի ընթացքում Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման շրջանակներից դուրս ոչինչ չեն քննարկել։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

«Մեր նամակագրության մեջ միջուկային ծրագրի սահմաններից դուրս ոչինչ չկար: Կարծում եմ, ակնհայտ է, որ ամերիկյան կողմը կապ է հաստատել նույն ներածականի հիման վրա: Մենք, երկրի ղեկավարությունից ստացած ցուցումների համաձայն, պարտավոր էինք բանակցություններ վարել միայն միջուկային հարցի և պատժամիջոցների վերացման շուրջ», – նրա խոսքն է մեջբերում IRNA գործակալությունը:

Ըստ Բաղայիի, քննարկվում է բանակցությունների երկրորդ փուլի վայրը։ «Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, սակայն Օմանը ամեն դեպքում կշարունակի խաղալ միջնորդի դերը»,- նշել է իրանցի դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս