Նոտոյի թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, իսկ հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության և ոտնձգության շուրջ 45 դեպք է արձանագրվել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին զեկույցում:
Ֆրանսիան փակել է Նիամեյում իր դեսպանատունը մինչ հետագա ծանուցումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած կոմյունիկեում։
«Անցած տարին բավականին ծանր աշխարհաքաղաքական տարի էր, որը տվեց մի շարք պատասխաններ, սակայն ընդհանուր առմամբ պահպանեց անորոշությունն ու անկայունությունն աշխարհում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով 2023թ. աշխարհաքաղաքական զարգացումներին ու սպասելիքներին։
Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ թագավորությունը պաշտոնապես միացել է BRICS-ին՝ դառնալով կազմակերպության լիիրավ անդամ։
Արևմտյան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մեջ համախմբված պետությունները ունեն շատ ավելի զարգացած, առաջադիմական և արդյունավետ գործող քաղաքական և տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի:
168.am-ի հետ զրույցում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, խոսելով Փաշինյանի հնչեցրած այս շեշտադրումների մասին, նախ անդրադարձավ Սանկտ Պետերբուրգ մեկնելու՝ Փաշինյանի դրդապատճառներին։
Միգրանտներին Ռուսաստանում հունվարի 7-ից կպարտավորեցնեն տեղեկացնել երկրում աշխատանք սկսելու մասին:
Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով 2024 թվականին Արցախի ու արցախահայության խնդիրների վերաբերյալ նախատեսվող քայլերի մասին, ասաց, որ այն օրվանից, երբ արցախահայերը բռնի տեղահանվեցին Արցախից, նույն րոպեից սկսած՝ բոլորի սպասելիքները, ակնկալիքները մեկն են եղել՝ վերադառնալ Արցախ։
2023-ի գլխավոր արդյունքը դարձել է այն, որ Ուկրաինան ավելի ուժեղ է դարձել, կարծում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է «Интерфакс Украина»-ն։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են օդանավակայանների սահմանային անցակետերում ներդնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times թերթին։
ԱՄՆ-ն, Կանադան և Իտալիան աջակցություն են առաջարկել Ճապոնիային։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող դրահամահավաքների ընթացքում տարեցտարի ավելի քիչ գումար է հանգանակվում. վերջին դրամահավաքն այս տարվա նոյեմբերին էր՝ հավաքած ընդամենը 8.4 միլիոն դոլարով։
Ինտերնետ արագությունը չափող Speedtest Global Index-ի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանը ֆիքսված ինտերնետի արագությամբ 181 երկրների շարքում զբաղեցնում է 127-րդ տեղը։
2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս տարվա իր վերջին կիրակնօրյա ուղերձում շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին և հիշել իր նախորդ Բենեդիկտոս XVI-ին՝ նրա մահվան տարելիցի կապակցությամբ։
Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը, այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը՝ կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին։
Իրանը, ինչպես և ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները, կաշխատի կազմակերպության ներսում առևտրային, տնտեսական և ֆինանսական գործարքների ապադոլարացման ուղղությամբ, այս ուղղությամբ մի շարք գործողություններ արդեն սկսվել են, «ՌԻԱ նովոստիին» ասել է Իրանի փոխարտգործնախարար, Վիեննայում Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քիանին:
Ասված է «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման գլխավոր քարտուղար Զիյադ ալ Նահալայի հայտարարության մեջ։
Հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Կիլոմետրեր ձգվող խցանումների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում։
«Եթե Ամերիկան այստեղ դրոշ դրեց, ու ադրբեջանցիներին դա որևէ ձևով չխանգարեց գյուղի ու հենց դրոշի վրա կրակել, էլ ի՞նչը կօգնի: Այսինքն, դրոշի վրա կրակել՝ նշանակում է կրակել տվյալ երկրի վրա, այդպես չէ՞: Բա եթե Ամերիկայի պես երկրից էլ դրանք չեն վախենում, Հայաստա՞նն ինչ կարող է անել»,- ասաց նա:
Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ը զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները արմատապես փչացնելուց, սակայն, միաժամանակ, Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հարգել Մոսկվայի շահերը։
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրի արտգործնախարարի փոփոխությանը։ Էլի Կոենին կփոխարինի Էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն երկար ամիսներ, քանի դեռ Իսրայելի նպատակները չեն իրականացվել, գրում է The Jerusalem Post-ը։
Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն աճել է 75 միլիոնով, իսկ 2024 թվականի առաջին օրը այն կկազմի ավելի քան 8 միլիարդ մարդ: