Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Արցախի փրկության գործում Սփյուռքը ևս պետք է գին վճարի։
«Ակնկալվում է, որ 2024 թվականը Հարավային Կովկասի համար վճռորոշ տարի է լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ, ռեգիոնալ հարցերով վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին։
Գործակալությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում «օգնել է կանխել Ուկրաինայում միջուկային վթարը»՝ չհստակեցնելով, թե խոսքը ինչի մասին է։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։
Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ մեծացրել է տնտեսական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցության որոշիչ գործոններից են։
Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է: Հանձնաժողովի անդամների թվում են Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության, հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության պետերը:
Le Monde-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Փարիզի կողմից Երևանին «մահաբեր զենքի մատակարարումը ապակայունացնում և խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների մասին հարցին, հայտարարել է, որ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ։
Վրաստանի մաքսային անցակետերը ոչ աշխատանքային օրերին կաշխատեն սովորական ռեժիմով, հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Հոդվածագիրը բերել է տվյալներ` վկայակոչելով պաշտոնատար անձանց, որոնց համաձայն այդ միջոցների սոսկ մոտ 2%-ն է պահվում Միացյալ Նահանգներում: «Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում և Շվեյցարիայում: Եվ կա դիմադրություն Եվրոպայի և հատկապես Բեռլինի կողմից, թե հիմնավորվա՞ծ է արդյոք այդ քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից
Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:
Գազայի հատվածում իսրայելական գործողության սկսվելուց հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում չդադարեցվեն:
Դամասկոսի վրա հարձակումը կատարվել է ժամը 01:20-ին Գոլանի բարձունքների կողմից։ «Դրա հետևանքով պատճառվել է նյութական վնաս, անձնակազմի թվում կորուստներ չկան»,- հայտարարել է ներկայացուցիչը։
Պատանդների հարազատների հետ հանդիպումը տեղի է ունեցել ռազմական կաբինետի նիստից առաջ, որտեղ պետք է քննարկվեին Կատարի և Եգիպտոսի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության կարգավորման միջնորդության առաջարկությունները:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որը կազմվել է Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա, 2022 թվականին, ըստ գնողունակության համարժեքության, Վրաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 17 հազար 034 դոլար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է. Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում:
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած ամերիկացի քաղաքական գործիչը ելույթ է ունեցել ի աջակցություն Հայաստանի Հանրապետության և Արցախի:
Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:
Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան
Ավելի քան 5 տարի Հայաստանում գտնվելու ընթացքում դիվանագետը հայ ժողովրդի կողմից ռուսների նկատմամբ ջերմ ու բարի վերաբերմունք է տեսել։
Դեսպանը շեշտեց` անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծեց, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից։
2022թ․-ի հունվարից մինչև դեկտեմբեր Ստամբուլի միջազգային օդանավակայանների ուղևորների թվի աճ են գրանցել։
Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի։
Հունվարից Թբիլիսիում և մարզերում էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր տեսակի սպառման համար (կենցաղային և ոչ կենցաղային բաժանորդներ) կնվազի 3 թեթրիով։
Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Անվաար-ուլ-Հակ Կակարն արգելել է Ամանորի տոնակատարությունները երկրում՝ ի նշան համերաշխության Պաղեստինին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ գաղտնի հանդիպման մասին՝ արևմտյան և զարգացող երկրների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է