
ԱՄՆ-ի հետ հետագա շփումներում կարող է համաձայնություն ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հետագա փուլերում կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման ոլորտում: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» պարբերականը:
Պուտինը նման հայտարարություն է արել Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ օգոստոսի 16-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ՌԴ բարձրաստիճան ղեկավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին իր մասնակցությունը Ռուսաստանը կասեցրել է 2023 թվականին: