ԵՄ-ն ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել սեպտեմբերին

Եվրամիության իշխանությունները պլանավորում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը կիրառման դնել սեպտեմբերին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիաննա Պոդեստային։

Ըստ հրապարակման՝ Բրյուսելում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պոդեստան նշել է, որ ԵՄ-ում հույս ունեն Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցների հաջորդ փաթեթն ընդունել հաջորդ ամսին։

Պոդեստան չի մանրամասնել, թե ինչ կարող է նախատեսել պատժամիջոցների 19-րդ փաթեթը։

ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունել է հուլիսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031