Բաժիններ՝

ԵՄ-ում քննադատել են Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի պլանները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը խաթարում է երկու պետության բանաձևով լուծումը և միջազգային իրավունքի խախտում է։

Այս մասին նշված է օգոստոսի 14-ին Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) տարածած հայտարարության մեջ:

«Եթե բնակավայրերի կառուցման քայլը կյանքի կոչվի, այն ընդմիշտ կխզի օկուպացված Արևելյան Երուսաղեմի և Արևմտյան ափի միջև աշխարհագրական և տարածքային կապը և կխզի Արևմտյան ափի հյուսիսային և հարավային մասերի միջև կապը», – զգուշացրել է Բրյուսելը:

ԵՄ-ն կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել բնակավայրերի կառուցումը: Ըստ հաղորդագրության՝ այս «միակողմանի որոշումները» սրում են արդեն իսկ լարված իրավիճակը տարածաշրջանում և էլ ավելի են խաթարում խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

ԵՄ-ն նշում է, որ Իսրայելը պետք է դիտարկի «երկու պետության բանաձևի կենսունակությունը պաշտպանելու միջոցներ»:

Գերմանիան նույնպես քննադատել է Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը։ Ըստ dpa գործակալության՝ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ բնակավայրերի կառուցումը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը։

«Դա դժվարացնում է երկկողմ համաձայնագրի ձեռք բերումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Արևմտյան ափի օկուպացիայի դադարեցումը, ինչպես պահանջում է Միջազգային (խմբ.՝ քրեական) դատարանը», – հավելել է պաշտոնյան։

Արևմտյան ափին իսրայելական նոր բնակավայրերի կառուցման E1 նախագծի վերսկսման մասին ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031